Մամուլ 3 տարի առաջ - 08:37 10-03-2023

ՔՊ-ի հետ դաշինքը չի բացառվում. Դավիթ Խաժակյանը մանրամասնում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը չի բացառում, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հետ դաշինքով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու վերաբերյալ քննարկում չեն ունեցել, բայց նաեւ չբացառեց, որ նման որոշում կայացնեն. «Նման քննարկում չի եղել «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեջ, տեղեկություն չունեմ՝ ՔՊ-ում նման հարց քննարկել են, թե ոչ: Եղել է քննարկում, որ մենք շատ արդյունավետ այս մեկ տարին անցկացրինք: Դրա վառ վկայությունն այն է, որ 2022թ.-ի բյուջեի կատարողականը ամենաբարձր ցուցանիշն է գրանցել վերջին 6 տարիներին. դա համատեղ աշխատանքի արդյունք էր՝ մեր՝ որպես ընդդիմության, իրենց՝ որպես իշխանության. սրա շուրջ է եղել քննարկում, այլ հարցի շուրջ քննարկումներ չեն եղել:

Ընտրություններն էլ սեպտեմբերին են, եւ որեւէ ուժ չկա, որն այս պահին կքննարկի դաշինքի հարց 6-7 ամիս հետո տեղի ունեցող իրադարձությունների մասին»:
Մեր հստակեցնող հարցին՝ բացառում է արդյոք ՔՊ-ի հետ դաշինքը, Դավիթ Խաժակյանն ասաց, որ չի կարող բացառել, քանի որ նրանց հետ համատեղ անցած ճանապարհ ունեն. «Մենք ունենք համատեղ աշխատանքի փորձ: Ես կարող եմ ասել է՝ ում հետ ենք բացառում որեւէ համագործակցություն՝ բոլոր այն ուժերի հետ, որոնք ընտրությունները պատկերացնում են ոչ քաղաքական գործընթաց, առեւտրի առարկա կամ փող բաժանելու միջոց. այս ուժերի հետ հստակ բացառում ենք համագործակցությունը, իսկ այն ուժերը, որոնց հետ անցած քաղաքական ճանապարհ ունենք, նրանց հետ համագործակցությունը կարող է տարբեր ֆորմատներում տարբեր ձեւեր ստանալ, ուստի ես այս գլխից դա բացառել չեմ կարող»,- ասաց Խաժակյանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան