ՀՀ իշխանությունների «արևմտյան երազանքն» ու ԵՄ ներկայացուցչի սթափեցնող «սառը ցնցուղը»
copy image url

ՀՀ իշխանությունների «արևմտյան երազանքն» ու ԵՄ ներկայացուցչի սթափեցնող «սառը ցնցուղը»

Ներքին 2 տարի առաջ - 23:30 09-03-2023
«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ադրբեջանամետ հայտարարությունը պետք է դաս լինի որևէ աշխարհաքաղաքական բևեռի հետ հույս կապող բոլոր ռոմանտիկների համար»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով Կլաարի հայտարարությանը, թե Ալիևը հավատարիմ է հակամարտությունների հետևանքների լուծման գործընթացին, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռևս պարտավորություններ ունի, որ պետք է կատարի։

«Եվրոպական դիվանագետը, որ, կարծես թե, պետք է միջնորդական գործառույթ կատարեր, ենթադրելի «օբյեկտիվ» և «համաչափ» հայտարարություններ իրեն թույլ տար, որն իրենք պարբերաբար թույլ են տալիս պատերազմի, սահմանային խախտումների ժամանակ, հավասար էին դիտարկում թե՛ սահմանային միջադեպեր իրականացնողին, թե՛ դրանից տուժողին։ Ակնհայտ է, որ կան շահեր, այդ շահերը փոփոխման ենթակա չեն, որովհետև այդ շահերը ձևավորվել են նյութական ուժի էլեմենտ ենթադրող սկզբունքներից։ Բնական է, որ ԵՄ-ն և արևմտյան մի շարք երկրեր շահագրգիռ են Ադրբեջանի դիրքերի ամրապնդման տեսանկյունից»,- ասաց նա։

Սա, ըստ քաղաքագետի, կապված է նաև Ադրբեջանի ԵՄ տարածք գազի արտահանման փաստով։

«Հայաստանի գործող վարչապետը և ոչ միայն նա, իրեն գցել է ծուղակի մեջ։ Իր կողմից էմոցիոնալ դրսևորումները մեր երկրի ու մեր ազգային անվտանգության համար, ռեալ պելիտիկի տեսանկյունից, շատ ծանր են նստում։ Սա առաջին փոքրիկ ծիծեռնակն էր»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակում, ըստ քաղաքագետի, Հայաստանը պետք է կարողանա մտածել իր շահերի մասին՝ առավելագույնս ծանր ու թեթև անեի իր գործողություններն ու չընկղմվի միջազգային հարաբերությունների ճահճում։

«Նախ, պետք է հասկանալ, որ երբեք պետք չէ մեկ ճյուղի վրա նստել և փորձել այդ ճյուղի առկայությամբ պայմանավորել քո սեփական գոյությունը։ Հաջորդը, եթե դու նստած ես այդ ճյուղի վրա, ապա պետք չէ սեփական ձեռքով սղոցով կտրել այդ ճյուղը։ Դրանով դու վնասելու ես միայն ինքդ քեզ։ Պետությունը մեծ պատասխանատվություն, բաց ռեսուրսներ ու հաշվենկատություն ենթադրող կառույց է՝ հատկապես նրա կառավարիչների համար։ Հասարակությունը կարող է հայտնվել տարբեր ներազդեցությունների ներքո, բայց կառավարիչներն իրենց չեն կարող թույլ տալ էմոցիանոլ կամ պատվիրակած տեքստերը, որոնք իրենք իրենց թույլ են տալիս»,- ասաց նա։

Այդ հայտարարություններն, ըստ քաղաքագետի, կարող են մեծ վտանգ ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության հարցում։

«Առնվազն ՀՀ վարչապետը, և ոչ միայն ինքը, իրեն բազմիցս նմանօրինակ տեքստեր է թույլ տվել, որտեղ Հայաստանի ազգային անվտանգությանն սպանացող վտանգների մի լայն շարան է դրսևորում։ Ընդհուպ մինչև մեղադրելով ռեգիոնալ գերտերություններին՝ Հայաստանի համար սպառնալիք հանդիսանալու հարցում, և այլն․․․ և դա այն պայմաններում, երբ այդ պետությունը (ՌԴ-ն- խմբ․) և իր կողմից փառաբանվող և նրանց հետ ակտիվ գործակցություն ծավալել պատրաստվող այլ բևեռներ՝ ԱՄՆ, ԵՄ, սուր հակադրության ու պատերազմի մեջ են Ուկրաինայում։ Առնվազն, պետք է փորձել չհայտնվել այդ հակադրության կիզակետում, որովհետև ՀՀ-ն ո՛չ քաղաքական , ո՛չ ռազմատեխնիկական, ո՛չ տնտեսական ոչ էլ կառավարչական ռեսուրս ունի, որպեսզի կարողանա նախ որևէ մեկի կողմից դիրքավորվել, հետո նաև հայտնվել այդ երկուսի պարզաբանման դաշտում»,- ասաց նա։

Այս առումով, քաղաքագետը հիշեց Փաշինյանի կողմից հնչեցված այդպիսի հայտարարություններն ու մեղադրական ձևակերպումները։

«Մենք լավ հիշում ենք թե՛ կառավարության նիստի ժամանակ նրա (Նիկոլ Փաշինյանի- խմբ.) հնչեցրած ձևակերպումները, թե՛ ԱԺ-ում հնչեցրած տեքստերում այն մեղադրական տոնանյությունը, որ ուղղվում է բևեռներից մեկին՝ Ռուսաստանին և այն ռևերանսները, որոնք ուղղվում են Եվրոպային։ Այստեղ խնդիրն այն չէ, թե մենք ում կողմից ենք։ Մենք պետք է փորձենք այդ հակադրությունը չբերել Հայաստան, չբերել Արցախ։ Բայց, կարծես թե, արվում էր լիարժեք հակառակը։ Դրա արդյունքում մեծ պետություններն իրենց հարցերըն այս կամ այն կերպ, բնականաբար, կարգավորելու ու լուծելու են։ Ուժի բալանսն իրենց մոտ համակշռելի է և իրենք որոշումներ կկայացնեն։ Խնդիրն այն է, որ այդ որոշումերը մեր մասո են կայացվել։ Եվ Հայաստանը, որպես այդպիսին, դառնալու է այն հիմնական տուժողների ցանկի հերթական երկիր, որը մի գուցե, այդ որոշումների, ՀՀ ղեկավարության կողմից նպատակային կամ չմտածված քայլերի արդյունքում, գուցե քարտեզի վրա այլևս գոյություն չունենա»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահ Ալիևը հավատարիմ է հակամարտության հետևանքների լուծման գործընթացին, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռևս պարտավորություններ ունի կատարելու։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
12:15 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով․ Մխիթար Հայրապետյան
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
23:44 ChatGPT-ն մեկնաբանել է Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությունը
17:13 Ով մեզ կասի թուրք՝ որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ. Արսեն Թորոսյան
11:40 Մխչյանի դպրոցում երեխային թմրանյութ տված աշակերտը 1 մլն դրամով ազատվել է կալանքից