Ուղիղ եթեր
ԵՄ-ն Բաքվից նավթի հոտ է առել ու շահից չի հրաժարվի հանուն մարդասիրական արժեքների
copy image url

ԵՄ-ն Բաքվից նավթի հոտ է առել ու շահից չի հրաժարվի հանուն մարդասիրական արժեքների

Ներքին 2 տարի առաջ - 21:28 09-03-2023
«Մի քանի ճանապարհներ կան, որոնցով Ռուսաստանը կարող է փորձել ոչ ռազավարական դաշնակցին հարիր արարքներ թույլ տալ իրեն՝ ՀՀ- ԵՄ գործակցության ֆոնին»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, թե Շառլ Միշելը շատ է ցանկանում, որպեսզի ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ հանդիպում ունենան Բրյուսելում։

«Բայց և այնպես, մենք ականատեսն ենք, որ Բերձորի միջանցքը դեռևս չի բացվում։ Որքան էլ արևմտյան նման պաշտոնյաները փորձեն հանդես գալ հայամետ դիրքերից, փոխանակ ասելուն, որ պետք է անմիջապես Բերձորի միջանցքը բացվի և պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի նկատմամբ՝ նրանք նման հայտարարություններ են անում։ Կարծում եմ, որ դրանց ականջալուր լինել պետք չէ։ Այդ հայտարարությունները կարելի է պարզապես անտեսել, որովհետև շան գլուխն այլ տեղում է թաղված։ Դա բնավ էլ չի բխում Հայաստանի կամ Արցախի շահերից։ Այնպես որ մենք հասկանում ենք, թե դրա տողատակում ինչ է թաքնված և ականջալուր չպետք է լինել նման հայտարարություններին»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ այս փուլում ՌԴ հետ հարաբերությունների վատթարացումը չի բխում մեր շահերից։

«Այսպիսի դեպքերում նման հայտարարություններին պետք է բարձր մակարդակով անդրադարձ կատարվի և հայտարարվի, որ փոխանակ դուք ուղիղ Ադրբեջանին մեղադրեք, պատժամիջոցների ենթարկեք այս-այս քայլերի համար, ընդ որում, նաև միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար։ Էլի հանդիպում ակնկալում ենք, կլինի դա Բրյուսելում, Տոկիոյում, թե հեռավոր Ավստրալիայում, արդեն երկրորդական ու երրորդական հարցեր են։ Որովհետև մենք իրականում գիտենք այս օրերին արցախահայության ծանր վիճակը՝ կենսունակության ճանապարհը փակելու արդյունքում։ Այնպես որ, կարելի է առնվազն նման հակադարձում կատարել»,- ասաց նա։

Անդրադառնալով Կլաարի հայտարարությանը, թե Ալիևը հավատարիմ է հակամարտության հետևանքների վերացման գործընթացին, իսկ Փաշինյանը դեռևս չկատարված պարտավորություններ ունի․ «Ամբողջ խնդիրը հենց այն է, որ այսօր ավելի ադրբեջանամետ հայտարարությունների ենք ականատես լինում, մարդակեր Ադրբեջանի օգտին։ Սա նշանակում է, որ հայկական կողմը թույլ է տվել։ Հայկական կողմն առնվազն դիվանագիտական հարթակում է թույլ տվել։ Այստեղ, բնականաբար, այլ շահեր են՝ էներգակիրների շահերն են․․․ Բաքվից, այսպես ասած, նավթի հետ է գալիս, հասկանում ենք սա։ Որովհետև նույն Արևմուտքի համար մարդասիրական ու հումանիստական արժեքները գոյություն չունեն, եթե այսքանից հետո նրանք Ադրբեջանի մասով ասում են, թե հավատարիմ է։ Ինչի՞ն է հավատարիմ։ Միջազգային իրավունքի ո՞ր սկզբունքին է հավատարիմ։ Այնպես որ այդ շառլատան հայտարարություններից հետո պարզից էլ պարզ է, թե իրականում ինչ է կատարվում»,- ասաց նա։

Այս առումով, ըստ քաղաքագետի, որքան էլ հայկական կողմը բողոքում է ռուսական կողմից, ի վերջո, ռուսերը նվազագույնն արձագանքել են ադրբեջանական ագրեսիային։

«Ռուսաստանը գոնե պետական մակարդակով մարտի 5-ի իրադարձությունների մասին հայտարարեց ու ասաց, թե ինչ է տեղի ունեցել ու ում կողմից է տեղի ունեցել։ Դրանից հետո ադրբեջանական կողմից վայնասուն բարձրացավ։ Այսինքն, այդ դժգոհության ֆոնին Ռուսաստանը կարող էր, չէ՞, ասել՝ կոչ ենք անում կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ։ Նրան գնահատական տվեցին։ Դրա ֆոնին Արևմուտքի հայտարարություններն անհամեմատելի են»,- ասաց նա։

Ավելի վաղ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկանցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»