Արտաքին 3 տարի առաջ - 12:50 09-03-2023

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունում է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետկանչումը

Վրաստանում Եվրոական միության պատվիրակությունը ողջունում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչման որոշումը։ Ինչպես փոխանցում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։

Հայտարարությունում ԵՄ-ն Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին կոչ է արել ներառական և կառուցողական ձևով վերսկսել եվրոպամետ բարեփոխումները։

«Մենք ողջունում ենք իշխող կուսակցության հայտարարությունը արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծը հետ կանչելու մասին։ Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին վերսկսել եվրոպամետ բարեփոխումները ներառական և կառուցողական կերպով՝ Վրաստանի թեկնածու դառնալու 12 առաջնահերթություններին համապատասխան»,- ասվում է ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանությունը ուժ է կիրառել։ Ավելի վաղ Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, ինչն առաջացրել է ընդդիմության և հազարավոր քաղաքացիների դժգոհությունը։ Ցուցարարներին աջակցություն էր հայտնել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խոստանալով վետո դնել օրենքի վրա, եթե այն ընդունվի խորհրդարանի կողմից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի