Արտաքին 3 տարի առաջ - 22:00 08-03-2023

Վրաստանում բողոքի ցույցերի պատճառ դարձած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

«Մենք առաջ կշարժվենք դեպի Եվրոպա քրիստոնեությամբ, մենք առաջ կշարժվենք ինքնիշխանությամբ, մենք առաջ կշարժվենք դեպի Եվրոպա արժանապատվությամբ»,- ասել է Կոբախիձեն։

Վերջինս հայտնել է, որ առանց պետությունը լրտեսների ծրագրերից պաշտպանելու՝ երկիրը չի դառնա Եվրամիության անդամ և կկորցնի ինքնիշխանությունը»։ Նրա խոսքով՝ այս օրինագիծը որևէ առնչություն չունի Եվրոպայի և եվրոպական արժեքների հետ։

«Եթե մենք չպաշտպանենք պետությունը լրտեսների պլաններից, մենք ոչ միայն չենք դառնա Եվրամիության անդամ, այլև կկորցնենք մեր ինքնիշխանությունը։ Երբ խոսքը վերաբերում է պետության կողմից եվրոպական ինստիտուտների նկատմամբ հարգանքին, ցանկանում ենք հիշեցնել, որ, ինչպես խոստացել էինք, մենք արդեն օրինագիծն ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու համար, ուստի, տվյալ օրինագծի դիտարկումը կշարունակվի միայն մի քանի ամիս անց, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վերջինս հավելել է, որ օրինագծի ընդունման հետ կապված առկա մտավախություններն անհիմն են։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանությունը ուժ է կիրառել։ Ավելի վաղ Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, ինչն առաջացրել է ընդդիմության և հազարավոր քաղաքացիների դժգոհությունը։ Ցուցարարներին աջակցություն էր հայտնել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խոստանալով վետո դնել օրենքի վրա, եթե այն ընդունվի խորհրդարանի կողմից։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն