Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:36 08-03-2023

Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավատալ հաղթանակին․ ահա սա է մեր ուժի աղբյուրը․ այսօր Դուշման Վարդանի ծննդյան օրն է

Աշխարհում ամենից շատ հայրենիքը, ապա իր Զարիկ մորը սիրող Դուշման Վարդանը հերոսացավ, երբ ընդամենը 26 տարեկան էր, բայց իր սխրանքով ու նվիրումով գունազարդեց մեր պատմության ամենափառահեղ էջը՝ Արցախի ազատագրումը։

Այսօր Արցախյան պատերազմի հերոս, Հայաստանի հերոս, ֆիդայի Դուշման Վարդանի ծննդյան օրն է։

Վարդան Ստեփանյանը ընտանիքի առաջնեկն էր։ Գրադարանավար մայրը որդուն մեծացրել էր՝ սնելով ազնիվ գաղափարներով, որոնք հետո պիտի հասունանային պատանու գիտակցության մեջ, ի վերջո առաջնորդեին դեպի մարտիրոսացում։



Առհասարակ, տեսակով մարտիկ էր, զինվոր, և պատահական չէ, որ ինքնակամ ցանկություն է հայտնում, որ իրեն ուղարկեն պատերազմող Աֆղանստան՝ հատուկ պատրաստականության զորքեր։ Այստեղ պիտի կոփվեին հայրենիքի զինվորի կամքն ու ոգին․ նա պատրաստվում էր մեծ մարտին։

Պայթեց պատերազմը․․․ Զենքի կիրառման մեջ վարպետացած Վարդանը դարձավ Լեռնային Ղարաբաղի բանակի երկրորդ գումարտակի փոխհրամանատար։

Դուշման Վարդանի երազանքը Շուշի-Լաչին ճանապարհով տուն վերադառնալն էր։ Շուշիի ազատագրումը խենթություն էր թվում, իսկ նա առաջիններից էր, որ համարձակվեց երազել հայոց բերդաքաղաքի ազատագրման մասին։ Եվ դարձավ առաջիններից մեկը, որ ոտք դրեց երազային Շուշիում։



Վարդանը անմահացավ 1992 թ․ հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։

Ինչպես խոստացել էր, վերադարձավ Լաչինով, բայց արդեն եռագույնի մեջ փաթաթված…

Պատգամել էր․ «Եթե զոհվեմ, զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին