Ներքին 3 տարի առաջ - 22:37 07-03-2023

Երևանում փոշու և ծանր մետաղների չափաբաժինը մթնոլորտում գերազանցում է թույլատրելի սահմանը՝ դառնալով քաղցկեղի պատճառ

Երևանում էկոլոգիական խնդիրները շատ են սրվել։ Երեք օր է՝ Երևանում փոշի է։ Թե ինչքան է նորման գերազանցում, Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Փոշու խտությունը հատկապես Երևանում աներևեակայելի շատ է։ Տվյալներ ներկա պահին չկա աղտոտված օդի մասին։ Ընդհանրապես փոշին ոչ միայն մարդու ու կենդանիների, այլև բուսականության վրա էլ է ազդում։ Փոշին Երևանում տարբեր բաներից է առաջանում։ Օրինակ՝ Երևանում կա քարի հանք։ Երևանում շինանյութը մեծ բեռնատար կամ փոքր մեքենաներով տեղափոխում են ոչ մեկուսացված ու ոչ փակ վիճակով, և բոլոր ավազահանքերը որ կան, օրինակ՝ դեպի Սևան ճանապարհի վրա, ամբողջ փոշին քամիները երկինք են բարձրացնում, և ասենք, փոշու քանակը քանի գնում, այնքան մեծանում է։ Երևանը մի ժամանակ,՝ Սովետական Միության օրոք, հատուկ մեքենաներով լվացվում էր, հետո տանիքներն էլ էին լվանում, քանի որ դրանք նույնպես փոշի են վերցնում, երկար ժամանակ է՝ ես չեմ տեսնում, որ փողոցները լվանան»։

Սանասարյանի խոսքով՝ ընդհանրապես փոշին վերացնելու համար պետք է քաղաքը մաքրել. «Որևէ քաղաքում նման հիմարություն չեն անում, ամեն ինչը փակ վիճակում են տեղափոխում. Գերմանիայում, օրինակ, երբեք փոշու մի հատիկ անգամ չեք տեսնի։ Ուրիշ երկրներում էլ եմ եղել, տեսել, բայց ամենամաքուրը, որը երբևէ տեսել եմ, Գերմանիան է։ Եթե որևէ մեկը դիտավորյալ աղտոտում է, ապա այնպիսի տուգանք են դնում, որ հաջորդ անգամ էլ ռիսկ չեն անում նման բան անել»։

Սանասարյանի խոսքով՝ քաղաքում ոչ մի հսկողություն ու վերաբերմունք չկա։

«Առողջապահության նախարարը եթե իրավաբան է, ապա ի՞նչ ասենք էլ։ Կադրային քաղաքականությունը երբ մոռանում են, դրա համար էլ այս ամենը լինում է։ Փոշուց բացի՝ Երևանի մաքուր երկաթի գործարանը մոլիբդենի խտանյութ է վերամշակում, և այդ ամբողջը միայն մոլիբդեն չի, պղինձ, մոլիբդեն ու ցինկ․ ամեն ինչը օդի միջոցով տարածվում է, ամենավտանգավորը կարող է ամենածանր թոքերի հիվանդություն առաջացնել, ինչպես նաև աչքերի բորբոքում է առաջանում, իսկ ծանր մետաղները այլ կարգի հիվանդություն է առաջանում, օրինակ՝ քաղցկեղ»։

Մանրամասն՝ «Սուր անկյուն» հաղորդման այս ռեպորտաժում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան