Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:48 06-03-2023

Չավուշի սպանությունից հետո զինաթափեցին ՀԱԲ-ը, Արտյոմիս թողել, պատերազմ էի գնացել․ ՀԱԲ-ի Կառա

«Շարժման առաջին օրից միացել եմ պայքարին։ Այն ժամանակ մի տղա ունեի՝ Արտյոմս։ 1989 թվականից ջոկատները ձևավորվեցին։ Այսօրվա պես հիշում եմ՝ Սարյանի արձանի մոտ ձևավորվեց ՀԱԲ-ը, որի հրամանատարը Ռազմիկ Վասիլյանն էր։ Մեր հետ էին հաջորդ հրամանատարները՝ Արամոն, Ճայը»,-պատմում է ազատամարտիկ Վազգանուշ Մինասյանը(ՀԱԲ-ի Կառա)։

Կին ազատամարտիկը բազմաթիվ մարտերի է մասնակցել։ Հիշողություններ շատ ունի։ Հիմա էլ սահման է պահում՝ պայմանագրային զինծառայող է։



«Սկզբից Երասխի բոյերն էին, հետո Նոյեմբերյան, ավելի ուշ հերթը հասավ Արցախին։ Այնքան մահ ու կոտորած տեսանք, բայց 44-օրյա պատերազմը անցավ բոլոր պատերազմներին։ Այն ժամանակ զենքով կռվում էինք, հիմա էլ նույնը լիներ՝ կհաղթեինք։ Մեր գլխին անմարդկային կրակ թափվեց, ու տղերքը չէին կարող պայքարել»,-պատմում է ՀԱԲ-ի Կառան։

Օրեր շարունակ պայքարել է, որ երկրում խաղաղություն տիրի․ «Օպերայի բակում էինք քնում․ տղայիս ծնողներս էին պահում։ Տղաս 5 տարեկան էր ու ես գնացի միանալու ազատագրական պայքարին։Միացա ու գնացի առաջնագիծ․ երբեք չեմ զղջացել։ Զենքին տիրապետել սովորեցի Երասխի մարտերում։ Հետո արդեն լավ կրակել գիտեի, թիրախը զգում էի»։



Վազգանուշ Մինասյանը ասում է, որ ինքը չի զգացել իր կին լինեը, ինքը տղամարդկանց հավասար է կռվել․ «Կին թե տղամարդ, հավասար էինք։ Մի տեղում քնել ենք, նույն տեղում հաց կերել։ Տղաները մեր հանդեպ հոգատար էին, բայց գնահատում էին ուժը։ Մեզնից ուժ էին ստանում»։

Ազատամարտիկը այսօր էլ սահման է պահում։ Գտնում է, որ տեղանքին և զենքին տիրապետողը իրավունք չունի սահմանին չլինել․ «1992 թվականին, երբ Լաչինի բոյը սկսվեց, մենք Խաչիկում էինք։ Հետո իջանք ու առաջ։ Հին նժդեհական պատրոններ գտանք։ Տղաներից մեկը ասեց՝ քեզ թալիսման եմ սարքելու։ Այդ ժամանակ ՀԱԲ-ը զինաթափել էին, որ հետո ամեն բան բարդեին մեր վրա։ Դա Չավուշի սպանությունից հետո էր։ Իրիկունը անակնկալ ունեի՝ պատրոնների շարան էր։ Գցեցի վզիս։ Այդ ախպերը արդեն չկա, բայց իր համար միշտ աղոթում եմ»,-պատմում է ՀԱԲ-ի Կառան։



Ասում է՝ տղաները կանանց հետին պլանում էին թողնում, բայց կանայք շատ գործ են արել։ Վազգանուշ Մինասյանը երեք զավակի մայր է՝ երկու որդի և դուստր ունի։ Վստահեցնում է՝ ճիշտ է վարվել, որ զենք է վերցրել։ Դստեր ամուսինը ոտքն է կորցել 44-օրյա պատերազմում, բայց հպարտությունը կա ու կլինի։ ՀԱԲ-ի Կառայի մասին բազմաթիվ պատմություններ կան։ Ասում է՝ ինքն ամուր է ու իր բռնած ճանապարհին հավատարիմ։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ