Ներքին 3 տարի առաջ - 18:53 06-03-2023

Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով և հեռադիտակներով են գալու դիտարկում իրականացնելու․ Օհանյան

Եթե մեզ թվում է, թե սա Ադրբեջանի կողմից վերջին ահաբեկչությունն է, միանշանակ այդպես չէ, որովհետև նրանք կամաց-կամաց սեղմելու են օղակն Արցախի շուրջը, որպեսզի ամբողջությամբ Արցախը ենթարկեցնեն Ադրբեջանին։ Գումարած դրան՝ նրանք չեն հրաժարվել միջանցքի գաղափարից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի կատարած սադրանքին:

«ՀՀ իշխանությունները պատերազմից հետո Արցախին թողել են մենակ նման բարդ աշխարհագրական վիճակում, այս իրավիճակում առավել քան երբևէ արդիական է Արցախի սուբյեկտայնության և ինքնորոշման հարցը»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, որ Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք խմբի գործուղումն անհրաժեշտություն է, Օհանյանն ասաց, որ գտնում է՝ Լաչինի միջանցքի հարցով միջազգային դիտորդների անհրաժեշտություն չկա։

«Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով և հեռադիտակներով են գալու դիտարկում իրականացնելու։ Տեղում դա իրականացնողը ՌԴ խաղաղապահ ուժերն են։ Բայց մյուս կողմից, միջազգային առումով Արցախի հարցի բարձրաձայնումն անհրաժեշտություն է։ Փաստ է, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ, և լուծման տարբերակը պետք է վերադառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տիրույթ»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ միջազգային երաշխիքը բանակցային գործընթացն է՝ դիվանագիտությունը։ Չկա դիվանագիտություն, սկսվում է պատերազմ։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը