Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:29 06-03-2023

Հայաստանը շարունակում է մնալ էլիմինացված երկիր․ սա մեր հաջողությունն է․ Գայանե Սահակյան

Մեր վերջին բռնկումը 2006 թվականին էր, մենք ունեցանք կարմրուկի 4064 դեպք։ Դեպքերի գերազանց մեծամասնությունը մինչև 28 տարեկան էր, և սա էր պատճառը, որ բռնկումից անիջապես հետո մեր երկիրը քաղաքականություն մշակեց՝ իրականացնել լայնածավալ պատվաստումներ, որպեսզի կարողանանք վերահսկել կարմրուկը։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ եթե 2007 թվականին կարմրուկը համարվում էր հաղթահարված վիրուս, ինչպե՞ս ստացվեց, որ նորից ունենք նման տարածում։

«Եվ հաջողվեց մեզ վերահսկել կարմրուկը։ 2007 թվականիցմինչև այսօր, նույնիսկ այսօր մենք ունենք փոքր բռնկում, բայց այսօր Հայաստանը շարունակում է մնալ էլիմինացված՝ այսինքն տեղական փոխանցումն ընդհատված երկիր։ Շատ քիչ երկրներում է այս հաջողությունը, մեր հաջողությունը հենց դա է, որ մենք տեղական դեպքեր չունենք։ Սա բերովի դեպք է և բերովի դեպքի՝ վարակման տարածման շղթա»,- ասաց Սահակյանը։

Սահակյանը նշեց, որ ՀՀ-ում կարմրուկի դեմ պատվաստումների ցուցանիշը 95 տոկոս է․ «5 տոկոսը չեն պատվաստվում․ պատճառները տարբեր են՝ կա՛մ համառորեն հրաժարվում են, կա՛մ երկրից բացակայում են, կա՛մ հակացուցում ունեն։ 5 տոկոսը տարիների ընթացքում դառնում է կոլեկտիվ, այդ կոլետիվն էլ այն միջավայրն է չպատվաստված մարդկանց, որտեղ վիրուղը բարենպաստ միջավայր է գտնում և տարածվում է։ Բայց նույնիսկ այս դեպքում մեր դեպքերն ընդամենրը 20 են՝ հաշվի առնելով կարմրուկի տարածման հաճախականությունը։ Կարմրուկը միակ վարակիչ հիվանդությունն է, երբ մեկ մարդը կարող է մինգամից 20 հոգու վարակել»։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին