Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:20 04-11-2024

Քանի Նիկոլը կա, Հայաստանը երբեք չի դադարելու ռուսական լինել․ Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մոլդովայում ու Վրաստանում ընտրությունների արդյունքները ևս մի ցուցիչ են, որ 2022թ-ի փետրվարից հետո Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում ոչ թե թուլացել ա (ոնց փորձում են ներկայացնել «Նիկոլի հետ արևմուտք գնացողները»), այլ ուժեղացել։ Մոլդովայում, որն արդեն իսկ Եմ անդամության թեկնածու ա, ԵՄ անդամակցության ուղին հաստատելու համար հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս, որ հետխորհրդային հանրությունները դեռ պատրաստ չեն դրան։ Նույնը՝ Վրաստանում։ «Վրացական երազանքը», ըստ իս, պրոռուսական ուժ չի, բայց ամեն ինչ արեց, որ այդպիսին երևա՝ ընտրության հիմքում դնելով Ռուսաստանի հետ երևակայական պատերազմի հեռանկարի վախը։ Այնուամենայնիվ, նույնիսկ էդ համոզմունքով ու բողոքի մեծ ալիքի պայմաններում խայտառակ պարտության մատնեց ընդդիմադիրներին։

Հայկական «քաղաքական դաշտի» 99 տոկոսը, այդ թվում՝ ՔՊ-ն՝ ուղն ու ծուծով, մշակույթով, քաղաքականապես ռուս են։ Երբ նրանց ընտրության հերթը հասավ, մեծ սիրով, վազելով Հայաստանը գեղեցիկ ժապավենով փաթաթած հասցնելու են Մոսկվա։ Ու բոլորը, ովքեր էսօր Նիկոլին ատամներով պահում են, որովհետև ուզում են «Նիկոլի հետ արևմուտք գնալ» կամ դա արդարացնելու են՝ հերթական անգամ որպես մանթրա կրկնելով, թե «դե խեղճ Նիկոլն ինչ աներ…», կա՛մ էլ զարթնելու են «եվրոպական» լոթարինգյան քնից, բայց արդեն ուշացած։ Որպես չոր մնացորդ նրանց կմնա թուլացած, ՌԴ ամորձիներում տեղավորված, ավտորիտար կառավարման ավանդույթները իդեալի հասցրած, միջազգային հանրությանը խաբելու պատճառով մերժված Հայաստան։

Նիկոլի կառավարման պայմաններում միակ հնարավոր տարբերակը, որ Հայաստանը դրան չհասնի էն ա, որ Մոսկվան դա չուզենա ու շարունակի Հայաստանի հաշվին Ալիևի հետ ընկերություն անել։ Իսկ դա կանխարգելելու համար էսօրվա Հայաստանի քաղաքականությունը, մեղմ ասած, ադեկվատ չի։ Բավարար ա հիշել Գուրգեն Արսենյանին որպես ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Էդ պարագայում ոնց որ Ռուսաստանը երկու դեսպան ունենա ու ոչ մեկը, որ գոնե պետական ստորին մակարդակում ՀՀ շահերը կսպասարկի։ Այլ կերպ՝ էն, որ հիմա Հայաստանը ռուսական չի ՀԱՄԱՐՎՈՒՄ, դա միայն ու միայն Մոսկվայի ընտրությունն ա։

Մի խոսքով՝ քանի Նիկոլը կա, Հայաստանը երբեք չի դադարելու ռուսական լինել։ Ինչպես դասականը կասեր՝ «մուշքի եկեք» ու մի աջակցեք նրան, ով ներսում բոլորին «հաղթելուց» հետո, իր ավտորիտար համակարգի ուժը ռուսական դիրքերից ու ավանդույթներով ուղղելու ա ձեզ ճնշելուն»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան