Ներքին 3 տարի առաջ - 18:25 04-03-2023

Նիկոլ Փաշինյանի «մատը խառն» է Շոլցի հայտարարությունից Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հատվածը հանելու մեջ․ քաղաքագետ 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հանվել է նրա հայտարարության այն հատվածը, որտեղ նշվել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու անհրաժեշտության մասին։

Մինչդեռ, ըստ հաղորդագրության սկզբնական տարբերակի, Շոլցը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց, որ ենթադրաբար ինքնորոշմանը վերաբերող հատվածն հանվել է ադրբեջանական բողոքների հետևանքով։
«Բացի այն, որ Ադրբեջանը է բողոքել, նաև փաստեր է ներկայացրել, որ Հայաստանը համաձայնել է, որ վեճը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային սկզբունքի հիման վրա, ներկայացրել է նաև Պրագայում գաղտնի կերպով ստորագրած ինչ որ համաձայնագիր Հայաստանի վարչապետի կողմից և նման փաստերը ներկայացնելուց հետո, որ Հայաստանը նման խնդիր չի դնում, որ ԵՄ միջնորդները, նաև Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետ հետ եկել են համաձայնության, այս բոլորի արդյունքում Գերմանրայի վարչապետին առաջարկվել է ուղղումներ մտցնել հայտարարության մեջն, ինչն էլ արվել է»։

Հարցին, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում է՝ հնարավոր համարո՞ւմ է, Փաշինյանի «մատը նույնպես խառը» լինի այս գարծում ՝ քաղաքագետը պատասխանեց, որ բոլոր դեպքերում՝ Նիկոլ Փաշինյանի «մատը խառն» է։ «Փաշինյանի մատը խառն է եղել Պրագայում նման փաստաթուղթ ստորագրելու ժամանակ, «մատը խառն է», որովհետև, այդ թվում՝ Ազգային ժողովում նման բովանդակության հայտարարություններ է արել, որոնք էլ ադրբեջանական կողմը իր բողոքում որպես փաստեր ներկայացրել է Շոլցին։ Միայն այդքանն էլ բավարար է, ասելու, որ Փաշինյանի «մատը խառն» է»։

Նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի վերաբերյալ կայքում հրապարակված հաղորդագրության ներկայիս տարբերակի համաձայն՝ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել