Ներքին 3 տարի առաջ - 12:40 03-03-2023

Աքան այլևս մեր հետ չէ․ Արցախ աշխարհի հզոր պաշտպանը միացավ զոհված ընկերներին

«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, իր հայրենապաշտությամբ և հզորությամբ հայտնի հայուհի Աքան՝ Սիրանուշ Առուշանյանը միացել է անմահների երկնային բանակին։

Հզոր հայուհուն գրկելու պատիվ եմ ունեցել՝ 2020 թվականի գարնանը։ Հանդիպեցինք Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրի մոտ։



Հանդիպման նախաձեռնողը Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիրն էր, հրաշք մարդ և հայրենասեր Լուսինե Զաքարյանը։

Ողբերգություն ապրած Աքան, չնայած իր պատկառելի տարիքին, ամուր էր: Սումգայիթից հետո վերադարձել էր հայրենի գյուղ, հետո միացել ազատամարտիկներին, պայքարել ուժերի ներածի չափով։

Գաղտնի զենք և զինամթերք էր հայթայթել։ Իր պաշտելի Արցախի գաղտնի ինքնապաշտպանական կազմավորված ջոկատի առաջին անդամներից էր Սիրանուշ Առուշանյանը: Զենքին տիրապետում էր վաղ մանկությունից՝ հետախույզ էր։

«Ջոկատում մեծամասամբ իմ բարեկամներն ու ազգականներն էին, ովքեր ինձ Աքա (հորաքույր) էին կանչում»- պատմում էր Սիրանուշ Առուշանյանը։

Սիրանուշ Առուշանյանը կարևորագույն ռազմական առաջադրանքներ է կատարել։ Նրան Արցախում բոլորը գիտեն։ Աքան կապրի մեր մեջ, որովհետև ապրելու է հայրենիքը։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը