Ներքին 3 տարի առաջ - 21:43 02-03-2023

Երկիրը գտնվում է թշնամու գործակալների ձեռքին, լավ բա՞ն եք ուզում տեսնել

«Այն, ինչ այս ստահակներն անում են, միշտ պետք է ավելի վատ բաների սպասել։ Մի այլանդակություն անպայման լինում է, կամ մեկ այլ այլանդակության քողարկման համար հեռահար մի այլ ստորություն անում են»։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապես Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկա իշխանությունների կողմից տարվող գործողություններին։

Իր խոսքով՝ չի հետևել ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը և ՀՀ ՆԳՆ փոխնախարարի հայտարարությանը՝ 560 մլն․ դոլոր արժողությամբ շուրջ 200 ձեռնաշղթային հավաքածու ձեռք բերելու մասին՝ համոզմունք հայտնեց, որ այդ միջոցները կարելի էր մեկ այլ, ռազմավարական առումով կարևոր խնդրի ծառայեցնել։

«Էլ տեղ չկա՞ր ծախսելու, որ այդ 560 մլն դրամով ձեռնաշղթան են գնում։ Այդ պարգևավճարները, որ լափում են, այդ հավելավճարները, որ լափում են, այդ բյուջեով պաշտպանության համար նախատեսված գումարի կեսը չեն օգտագործում, որպեսզի նորից լափեն։ Ի՞նչ է, այդ ձեռնաշղթաների գումարներով մեր դիրքերի կահավորելու կարիք չկա՞ր, մեր շփման եզրերում դիրքերը կահավորելու կարիք չկա՞ր, զինամթերք ու այլ պարագաներ ձեռք բերելու կարիք չկա՞ր, զինծառայողների, մյուսների բնակարանային պայմանները․․․ բայց ո՞նց կլինի, իրենք պետք է լափեն, չէ՞։ Առաջին հերթին այդ գումարները հատկացվում են ոստիկանական ուժային կառույցներին, որ իրենց ու իրենց ընտանիքներին, իրենց այլանդակներին պաշտպանեն»,- ասաց նա։

Գումարի աjսպիսի հատկացումներն, ըստ մեր զրուցակցի, եզակի չեն։

«Ահավոր շատ են այդ բոլոր բնագավառները։ Այս պահին այնքան տեղ կա այդ գումարները ծախսելու՝ երկրի անվտանգային համակարգերի, հանցավոր այն այլանդակ ու այլասերված երևույթների դեմ պայքարելու համար»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում գնալով մեծանում են թմրամիջոցների կիրառման ու խաղամոլության ծավալներն ու դրա ուղղությամբ գործուն քայլեր չեն իրականացվում, Համբարձումյանը շտկում կատարեց․ «Այն, որ ասում են, շատ մեղմ են ասում․ թմրանյութերի շրջանառությունը խեղդում է երկիրը։ Դրա դեմ պայքարելու փոխարեն արտադրական կանեփին են զարկ տալիս, որ ավելի այլանդակ է, և մնացած բոլոր այդ հանցագործությունները։ Մի հատ տեսեք բացահայտումները, խայտառակ վիճակ է տիրում։ Սրանց նպատակը հանրային նեգատիվ երևույթների դեմ պայքարը չէ։ Ընդհակառակը՝ այլասերել, դեգրադացնել։ Այն, ինչ էլ ասում, անում են, աչքերին թոզ փչելու նպատակ է հետապնդում։ Իրենց այլասերված կոնտինգենտով, իրենց այլասերված, անգրագետ, ազգադավ կադրերով հանդերձ, նման նպատա՞կ պետք է հետապնդեին։ Մի հատ նայեք ո՛չ միայն իրավապահ, այլև բոոր համակարգերը։ Նպատակը երկիրը կործանելն է, հայաթփելն ու ոչնչացնելը։ Եթե երկիրը գտնվում է թշնամու գործակալների ձեռքին, լավ ու տրամաբանական բա՞ն եք սպասում։ Իմ կարծիքով՝ այն, ինչ արվում է, արվում է երկիրը կործանելու համար»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն