Արտաքին 3 տարի առաջ - 20:35 02-03-2023

Հունգարիայի խորհրդարանը սկսել է քննարկել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Հունգարիայի խորհրդարանը սկսել է քննարկել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, որոնք դաշինքին անդամակցելու հայտ էին ներկայացրել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Ինչպես փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը, Հունգարիայի խորհրդարանում այսօր այս հարցով կայացած բացման քննարկումներին մասնակցել է 199 պատգամավորների միայն 10 տոկոսը։

Հունգարիայում, որը, ինչպես իր դաշնակից Թուրքիան, դեռևս չի հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտնը, ակնկալվում է, որ այս հարցով քվեարկությունը կարող է կայանալ մարտի երկրորդ կեսին։

Հունգարիայի անվտանգության քաղաքականության հարցերով պետքարտուղար Պետեր Շտարայը, ելույթ ունենալով գրեթե դատարկ նիստերի դահլիճում, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կարևոր քայլ է եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող երկրները բավարարում են բոլոր անհրաժեշտ պայմանները։

Շտարայը շեշտել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նպաստում է դաշինքի արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը և տնտեսական շահերին և միևնույն ժամանակ ուժեղացնում է ՆԱՏՕ-ն։

Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումներն ընդունելու համար անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատեն դրանք, սակայն Թուրքիան և Հունգարիան դեռևս չեն տվել անհրաժեշտ հավանությունը։ Այս համատեքստում Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ Հունգարիան ցանկանում է մարտի 9-ին խորհրդարանական պատվիրակություն ուղարկել Ֆինլանդիա՝ այդ երկրի դեռևս չհաստատված հայտը քննարկելու համար։

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը, այսօր խորհրդարանի նիստից հայտարարություն է տարածել, որում պատգամավորներին կոչ է արել որքան հնարավոր է շուտ հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումները։ «Իմ դիրքորոշումը հստակ է՝ ստեղծված իրավիճակում Շվեդիայի և Ֆինլանդիայի համար ՆԱՏՕ-ին անդամակցությունը լեգիտիմ է։ Ես վստահ եմ, որ Ազգային ժողովը հնարավորինս շուտ խելամիտ որոշում կկայացնի»,- նշել է Նովակը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր հերին խորհրդարանական քննարկումների մեկնարկից առաջ նշել է, որ խորհրդարանական խմբերի միջև անհրաժեշտ է ավելի շատ քննարկումներ անցկացնել, որպեսզի հաստատվի երկու երկրների անդամակցության հայտը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը