Երևան +12°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:55 02-03-2023

Դատավորները գլուխները կախ սպասում են իրենց հերթին, պարզվեց՝ հնարավոր է դատական իշխանությանը ծնկի բերել․ Ռուբեն Վարդազարյան

Oragir.News-ը Զարուհի Նախշքարյանի լիազորույթունների դադարեցման, դատավորների խոսքի ազատության սահմանափակման և ԲԴԽ-ի՝ իր սահմանադրական առաքելության իրականացման վերաբերյալ զրուցել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

- Պարոն Վարդազարյան, օրերս ԲԴԽ-ն միաձայն դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, այրդյոք սա դատավորի խոսքի ազատության սահմանափակման դրսևորում էր, ինչպես շատերը գնահատում են։

- Ես միանշանակ համաձայն եմ գնահատականների հետ, առ այն, որ սա խոսքի ազատության սահմանափակում էր, սա առաջին հերթին։ Երկրորդ՝ սա դատական իշխանությունում ահ ու սարսափի մթնոլորտ սերմանելն է, որն իմ համոզմամբ հաջողվեց։

- Ձեր հարցազրույցներից մեկում Նաիրա Հավսեփյանի մասին խոսելիս հույս էիք հայտնել, որ նա ավելի լավ կաշխատի ԲԴԽ-ում, քան դուք։ Նախշքարյանի նիստը նա էր նախագահում։ Ինչպե՞ս են գնահատում տիկին Հովսեփյանի աշխատանքը ԲԴԽ-ում։

- Ես ասել էի, որ տիկին Հովսեփյանը պարտավոր է ինձնից ավելի լավ աշխատել։ Գիտեք, դժվար է առանձին անդամի գործունեությունը գանհատել, ասել՝ լավ է աշխատում, թե վատ է աշխատում։ Իմ խորին համոզմամբ՝ ԲԴԽ-ն չի կատարում այն սահմանադրական առաքելությունը, որ իր վրա դրված է․ առաջին հերթին՝ ապահովել դատավորների անկախությունը, հետո նոր կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտումների դեպքում։ Այսինքն՝ համալիր մոտեցում չկա, որպեսզի ես կարողանամ ասել, որ ապահովում է դատավորների անկախությունը, այնուհետ՝ կարգապահական պատասխանատվության է ենթարկում այն անձանց, այն դատավորներին, որոնք հիմքեր են ստեղծել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու։ Այսինքն, առաջին՝ հիմնական առաքելությունը չի կատարվում։

- Եթե ԲԴԽ-ն, Արդարադատության նախարարությունն ամեն կերպ փորձում են սահմանափակել դատավորների խոսքի ազատությունը, խնդիրները բարձարաձայնելու հնարավորությունը, ապա ինչպե՞ս և ո՞վ պետք է այսուհետ բարձրաձայնի դատական համակարգում առկա խնդիրները։

- Որպեսզի այս հարցի պատասխանը լիարժեք լինի՝ ստիպված եմ հիշեցնել մի գրառում, որը կատարել եմ ամիսներ առաջ իմ ֆեյսբուքյան էջում, երբ նմանեցրել եմ, թե ինչպես են մատաղի գառի մորթը կազմակերպում։ Ցավոք, իմ գրառումն ավելի հիմնավոր է դառնում։ Դատավորները խելոք գլուխները կախ սպասում են, թե երբ է իրենց հերթը գալու։ Եթե ԲԴԽ-ն չի կարողանում ապահովել դատական իշխանության և դատավորների լիարժեք անկախությունը, ապա իմ խորին համոզմամբ՝ դա պետք է կատարեն դատավորներն ինքնակազմակերպման միջոցով։

Այսինքն, իրենց բողոքի ձայնը պետք է բարձրացնեն, աղմուկ բարձրացնեն ու ասեն՝ հարգելի ԲԴԽ, հարգելի գործադիր իշխանություն, մենք կանք, մեր գործունեությունը, մեր առաքելությունը պետության համար շատ կարևոր է, և մեր իրավունքները խախտվում են, բարի եղեք՝ ապահովել։ Քանի դեռ դատավորները չեն բարձրաձայնել իրենց խախտված իրավունքների մասին՝ այս պրոցեսը շարունակական է լինելու և գնալով ավելի խորանալու է։

- Հարցն այն է, որ դատավորները և դատական համակարգը նույնպես միասնական չէ, բոլորը չեն, որ կարող են խիզախություն և ցանկություն ունենալ՝ բարձրաձայնելու խնդիրների մասին։

- Ուրեմն, թող սպասեն իրենց հերթին, իրենց հերթն էլ է հասնելու։

- Ավելի հե՞շտ չէ համակերպվել, պատվերներ կատարել ․․․

- Այսօր արդեն կատարում են, բայց դա չի նշանակում, որ իրենց հերթը չի հասնելու։ Արդեն կատարողների մեջ թողնելու են ավելի լավ կատարողներին, իսկ ավելի վատ կատարողներին պատժելու են։ Քանի դեռ իրենք չեն բարձրաձայնում՝ ստիպված են լինելու կատարել։

- Պարոն Վարդազարյան, բացի մեկ դատավորից՝ որևէ այլ դատավոր չանդրադարձավ Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցմանը, չխոսեց խնդրի մասին, Դատավորների միությունը նույնպես լռում է․․․

- Ցավում եմ, որ դատավորները, Դատավորների միությունն այս պահին լուռ է։ Կարծում եմ, որ Դատավորների միությունն այն կառույցն է, որը կարող է, պետք է, ունակ է կատարելու իր առաքելությունը։ Իր առաքելությունն է դատավորների իրավունքները պաշտպանելը, չգիտեմ՝ որքանով կտեղավորվի հասարակական կազմակերպության տիրույթում, բայց քանի դեռ ունենք այդ իրավիճակը, Դատավորների միությունը մնում է միակ կազմակերպությունը, որը կարող է զբաղվել այս հարցով։ Ես հույսս չեմ կապում քաղհասարակության հետ, քանի որ ոնց տեսնում ենք՝ այսպես կոչված քաղհասարակությունը ծափահարություններով է այս ամենն ընդունում։ Կարծես թե, սա իրենց սրտով է։

- Պարոն Վարդազարյան, կար ժամանակ, երբ խոսում էինք Ձեր երազած ազատ և անկախ դատական համակարգի մասին։ Դեռ տեսնո՞ւմ եք իրական հնարավորություն ներկա իրավիճակում նման դատական համակարգ ունենալու։

- Ցավոք, մի բան եմ ուզում արձանագրել, իմ համար դա արդեն արձանագրել եմ․ եթե դատական իշխանության ղեկը հանձնվի որևէ խիզախ մարդու, որը չի վախենա անկախ լինել ու առաջին հերթին հենց անկախ կլինի, այնուհետ դատավորներին կարողանա ներարկել այդ անկախությունը, ապա շատ արագ այդ անկախությունը նորից ձեռք կբերվի։ Ես, իհարկե, հիասթափված եմ դատական համակարգից, որովհետև ես ժամանակին ասել եմ, որ դատավորներն ինքնուրույն ու անկախ լինելու բերկրանքը զգացել են, որ Ջինն արդեն լամպից դուրս է եկել և այլևս հնարավոր չի հետ մտցնել։ Բայց պարզվում է, որ հնարավոր է Ջինին մտցնել լամպի մեջ։ Այսինքն՝ պարզվեց՝ մեկ տարվա ընթացքում հնարավոր է դատական իշխանությանը ծնկի բերել։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում