Ներքին 3 տարի առաջ - 23:55 28-02-2023

Ուղեվարձի բարձրացման հետ պետք է նաև որակը բարձրանա, բայց այս երկրում ինչ անում են, լավ չի ավարտվում. փորձագետ

«Իմ կարծիքը դրական է, քանի որ պատմությունը ցույց տվեց, որ 100 դրամով ոչ մի բան չի ստացվում ու չի զարգանում»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը՝ անդրադառնալով տրանսպորտային միջոցի ուղեվարձի հնարավոր բարձրացմանը։

«Վարորդների կենսամակարդակն էլ պետք է բարձրանա, այդ բիզնեսն էլ պետք է շահավետ լինի, որ այդ գազելներից մարդիկ ձերբազատվեն»,- ասաց Խաչատուրովը։

Խաչատուրովը նշեց, որ այստեղ կա նաև սոցիալական խնդիր․ «Մարդիկ նեղվում են․ դա արդեն սոցիալական խնդիր ունի»։

Հարցրինք Խաչատուրովից՝ իսկ որքանով է արդարացված ուղեվարձի բարձրացումը։

«Ամեն դեպքում, մի բան գիտեմ, որ այս երկրում ինչ անում են, լավ չի ստացվում։ Մի քիչ այլ մասնագիտական պրոֆիլի հարց է կանոնակարգումը»։

Հարցին, թե ինչ է կարծում, եթե ուղեվարձը բարձրանա, ընդդեմ այդ երևույթի բողոքի ակցիաներ կլինե՞ն, և ո՞վ է ակցիաներ կազմակերպողը, չէ՞ որ նախկինում ուղեվարձի բարձրացման դեմ բողոքողներն են հիմա իշխանության, Խաչատուրովն արձագանքեց. «Դրան կդժվարանամ պատասխանել, նախկինում մի քիչ ուրիշ ձև էր այդ ամեն ինչը արվում, հիմա լրիվ այլ է։ 100 դրամով ինչ են ակնկալում, ինչ սպասարկում են ակնկալում։ Հասկանում եմ՝ արտասահմանում և մեր մոտ եկամուտների ահռելի տարբերություն կա, բայց այնտեղի տրանսպորտի վճարները նայեք և մեր մոտինը նայեք․ սարերի և ձորերի տարբերություն կա։ Իհարկե, գին բարձրացնելուց պետք է հետն էլ արդարացված ամեն ինչը բարձրանա՝ սպասարկման որակը, հազար ու մի բան։ Ուղղակի այդպես բարձրացնելով չի, մանավանդ հիմա վառելիքի արժեքն էլ զգալի նվազել է»,- ասաց նա։

Հարցին, թե հայ ուղևորները նախընտրում են որա՞կ, թե՞ գին, Խաչատուրովն արձագանքեց. «Մարդիկ տարբեր են, մարդկանց պահանջմունքները տարբեր են, մարդ կա, կգերադասի՝ 100 դրամից էժան լինի, մարդ կա, կգերադասի՝ 200 վճարի, բայց դրա փոխարեն ավելի բարեկեցիկ տեղափոխվի։ Հիմա թանկացնել հասկացանք, բայց դրան համարժեք պետք է կենսամակարդակ որակը բարձրանա, այսինքն՝ դա պետք է պահպանվի, եթե չհամապատասխանի, իմաստը որն է թանկացնելու։ Հիմա եթե տաքսին տեղափոխում է 100 դրամով, սարքես 200 դրամ նորից նույն Opel-ն է, իմաստը դրա որն է լինելու»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել