copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:03 13-02-2024

Եթե չենք ուզում 10 տարի հետո կանգնել նույն տաշտակի առաջ, տրանսպորտի ուղեվարձի փոփոխություն է պետք

Շատ ուրախալի է, որ այս նախագիծը բարձր հանրային հետաքրքրության առարկա է դարձել և ակտիվ քննարկումներ կան նախագծի շուրջ։Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով տրանսպորի ուղեվարձի փոփոխության վերաբերյալ նախագծին, ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Սա փաստում է, որ խնդիրը առկա է և մենք արհեստածին հարց չենք քննարկում։ Այլ հարց է, որ կան այլ կարծիքներ, ինչը նույնպես շատ ողջունելի է։ Երևան քաղաքի տրանսպորտային համակարգը շատ փոփոխությունների է ենթարկվել վերջին ժամանակահատվածում։ Ուզում եմ մի բան ընդգծել՝ հաշվի առնելով վերջին քննարկումները։

Այո մենք ընդունում ենք, որ չենք կարողացել ունենալ կատարյալ կամ կատարյալին մոտ տրանսպորտային համակարգ, բայց մյուս կողմից էլ ավելի շատ չենք կարող ասել, որ ունենք այն տրանսպորային համակարգը, որի ժամանակ ձևավորվել է գործող սակագինը։

Ուստի հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգը և ոլորտը շարունակական բարեփոխումների է ենթարկվում և ենթարկվելու է միշտ, ուստի մենք պետք է այդ փոփոխություններին համահունչ կառուցենք նաև մեր քաղաքականություն»,- ասաց նա։

Գրիգորյանը ընդգծեց, որ առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել։

«Գործող շարժակազմը մենք փոխել ենք ոչ միայն համայնքային միջոցներով։ Սա նշանակվում է, որ մեր հանրությունը, այսպես, թե այնպես, առկա տրանսպորտի համար վճարում է, վճարել է ու վճարելու է միշտ։ Հարցն այն է, թե ո՞ր մասն է վճարվելու ուղևորափոխադրումներից և որ մասը՝ համայքնային բյուջեից։

Այն շարժակազմերը, որում մարդիկ կռացած և արժանապատվությանը վիրավորող ձևով երթևեկում էին, պետք է վերացվի։ Բայց նոր շարժակազմը և նոր որակը ենթարդրում է նաև ավելի բարձր ծախսեր։

Եթե նախագիծը անգամ այս ձևով ընդունվի, մենք դուրս չենք գալու սուբսիդավորման տրամաբանությունից։ Եթե մենք չենք ուզում 10 տարի հետո կանգնենք նույն կոտված տաշտակի առաջ որ նորից չհասկանանք՝ որտեղից գումար հայթայթենք ու ուղղենք նոր շարժակազմերի ձեռբերմանը, պետք է ունենանք նոր համակարգ»,- ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
23:41 Իշխանության նպատակը 2026-ին ընդառաջ մրցունակ բոլոր ուժերին թուլացնելն է կամ մեկուսացնելը. Աբրահամյան
08:55 Վրաստանում կատարակտի բուժման համար օգտագործվող կաթիլները 3–5 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում
13:50 Տատուներով ֆեյք «դպիրը» հիմա էլ ԱԺ-ում է պատգամավորի օգնական է
12:30 Սևակ Խաչատրյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ
08:38 Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. Ժողովուրդ
12:08 «ՀայաՔվե»-ն ներկայացնում է Վաղարշապատի ընտրախախտումների ամփոփ զեկույցը. ՈւՂԻՂ