Ներքին 3 տարի առաջ - 13:05 28-02-2023

ԵՊՀ ռեկտորի անհաշտ պայքարը պատմության դեմ․ վրեժխնդրություն անգամ հանգուցյալներից

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պատմության և իրականության հետ չի կարողանում հաշտ ապրել։ Բանն այն է, որ ԵՊՀ կայքում «Համալսարանականներ» բաժնում ներկայացված են այն նշանավոր մարդիկ, ովքեր երբևէ աշխատել և այսօր աշխատում են ԵՊՀ-ում։

Ուշագրավ է, որ այս ցանկում ներկայացված չէ ԵՊՀ նախկին ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր, լուսահոգի Արամ Սիմոնյանը։


Սա թերևս դժվար պատահականություն կամ անփութություն լինի, սա իրականության և պատմության հետ չհաշտվելու ռեկտորի հերթական ջղաձգումն է, անգամ հանգուցյալներից իր հնարավորության և մտավոր կարողությունների սահմաններում «վրեժխնդիր» լինելը։

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Հովհաննիսյանն ամեն կերպ փորձում է քծնել ԵՊՀ-ում գործող բոլոր խմբերին ու կլաններին, դժվար թե սա Հովհաննես Հովհաննիսյանի՝ իրենց սիրած բառով՝ «ինքնիշխան» որոշումը լիներ։ Ենթադրելի է, որ ԵՊՀ այժմյան ռեկտորը պարզապես տեղյակ է, թե նույնիսկ մահանալուց հետո Արամ Սիմոնյանին ինչքան են ատում Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, և այդ պատճառով փորձում է գլուխն ավելորդ գլխացավանքի տակ չդնել՝ իբր պատահականորեն Արամ Սիմոնյանին դուրս թողնելով ԵՊՀ պատմությունից։

Իհարկե, կա նաև սուբյեկտիվ կողմ․ այն, որ Հ․Հովհաննիսյանը «Ռեստարտ» խմբի գլխավոր ուղղորդողներից էր, և պարզապես չի կարող ձևակերպել Արամ Սիմոնյանի կենսագրությունը, որովհետև եթե մահվան մասին հաղորդագրության մեջ ԵՊՀ-ն նշել էր «Անվանի գիտնականը ծավալել է հասարակական-գիտական լայն գործունեություն՝ նպաստելով հայագիտության զարգացմանը», ապա կենսագրության մեջ հնարավոր չէ խուսափել 2018-ից հետո սկսված և նույնիսկ Արամ Սիմոնյանի մահվամբ չավարտված պատմությունից։

Արամ Սիմոնյանը սրանից չի տուժում, նա միշտ էլ ընկալվելու է որպես նշանավոր համալսարանական՝ ի տարբերություն օրվա ռեկտորի, փոխարենը սա ևս մեկ առիթ է առերեսվելու Մայր բուհի ղեկավարի մարդկային «էությանը»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան