Ներքին 3 տարի առաջ - 16:24 27-02-2023

Մարտի 1-ի հուշարձանը խորհրդանշում է երտասարդներին, դա խաղաղության գույնն է. Սարգիս Քլոյան

Երեկ հայտնի դարձավ, որ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը գրեթե պատրաստ է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը և գրառմանը կից հրապարակել արձանի լուսանկարը:

Oragir.News-ը կապվեց մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ, ով կարծում է, որ արձանը շատ գեղեցիկ է, և իր կողմից արժանացել է հավանության. «Արձանի գույնը որոշել է ճարտարապետը, մասնագիտորեն բացատրել, որ դա խորհրդանշում է մարտի 1-ին զոհված երիտասարդներին: Նրանք եղել են փայլուն երիտասարդներ, գույնը համապատասխանում է իրենց գույնին: Դա խաղաղության գույնն է»,- ասաց Քլոյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի բյուջեից մոտ 2 միլիոն դրամ է հատկացվել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը: Հուշարձանը կանգնեցվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներն Ալբերտ Վարդանյանին են փոխանցել վարչապետի ցանկությունը, որ հուշարձանի վրա փորագրվեն մարտի 1-ի զոհերի անուն-ազգանունները, ինչին քանդակագործը կտրուկ դեմ է եղել։ Վերջինս վստահեցրել է, որ դրանք փչացնելու են հուշարձանի ընդհանուր գաղափարը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ