Ուղիղ եթեր
Սպորտ 1 տարի առաջ - 19:44 26-02-2023

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ նվաճեց

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ է նվաճել:

Խաղարկության 1-ին փուլում մարզիկը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում վաստակել է 15.133 միավոր և գրավել առաջին հորիզոնականը: