Դավաճանի էվոլյուցիա. համացանցը քննարկում է Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը
copy image url

Դավաճանի էվոլյուցիա. համացանցը քննարկում է Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելը

Ներքին 2 տարի առաջ - 22:56 23-02-2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Համացանցում բուռն քննարկվում է Ռուբեն Վարդանյանի՝ պաշտոնից ազատումը. մի մասը կողմ է որոշմանը, մյուսը՝ ոչ։

Oragir.News-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը։

Լրագրող Լիկա Թումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ռուբեն Վարդանյանին հեռացնելով պաշտոնից՝ Արցախը կորցրեց սուբյեկտայնությունը պահպանելու ու դրա համար պայքարելու հնարավորությունը»։



Գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանը գրել է. «Արցախը Նիկոլը թղթով է հանձնելու, Արցախի նախագահը փաստացի»։



Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրել է. «Իսկ քանի ժամ ա պետք, որ արայիկ հարությունյանին կաբինետից հանեն փողոց ու մի երկու հարց տան? Չէ... եթե ok ա ամեն ինչ, ես ինչ... գնամ պանիր առնեմ գնամ տուն մի լավ սերիալ գտնեմ նայեմ»։



ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով թեմային, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իր երկար-բարակ խոսքում Արայիկ Հարությունյանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանը ըմբռնումով է մոտեցել ստեղծված իրավիճակին եւ այդ որոշմանը։Այսինքն՝ Ալիեւի որոշմանը։ Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը էսօր լուրջ ասելիք պիտի ունենա»։



Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել է. «Հետաքրքիր է, Արայիկ Հարությունյանը ԱՀ Սահմանադրությամբ ԱՀ նախագահին վերապահված ո՞ր լիազորության շրջանակում է ազատել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ հիմքով»։



«Արմքոմեդի» հաղորդման վարող Նարեկ Մարգարյանը դեռ երեկ էր գրել իր ֆեյսբուքյան էջում պաշտոնից ազատման մասին. «Մի Նիկոլ էլ Արայիկ Հարությունյանն էր․ ու ինչպես մենք այստեղ, արցախցիներն էլ Արցախում իրան հանդուրժեցին։ Դրա հետևանքներից մեկը Ալիևի ուղիղ հրահանգով Ռուբեն Վարդանյանին հեռացնելը կլինի վաղը։ Ամեն ինչ օրինաչափ ա, շատ ցավալի, բայց լիարժեք օրինաչափ»։



Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի լուսանկարներն ու գրառում արել. «Դավաճանի էվոլյուցիա»։



Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է. «Ամենամեծ սխալը, որին ականատես եղանք․․․ Այստեղ հարցը անձը չէ, այլ այն է, որ այլևս Բաքվի բռնապետն է զբաղվում մեր ներքին հարցերով․․․ Աններելի է, երբ պատերազմի ակտիվ փուլի ավարտից երկու և ավելի տարի անց, դեռ մտածում են՝ թուլացած ենք, ոչինչ, հիմա այսպես, հետո․․․ Հետոն վաղուց է եկել․․․»։



Արցախի Հանրապետության ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է. «Մարդուն, առավել ևս, աշխարհաճանաչ մարդուն հասկանալու համար ժամանակ էր պետք... Բայց մենք ոչ թե չհասցրինք նրան հասկանալ, այլ, պարզապես, չուզեցինք... Փոխարենը ուրիշները հասկացան և մեզ ուղորդեցին անել այն, ինչը չպիտի անեինք...»։



44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, գրառում է առել՝ վրդովմունքը այդ կերպ հայտնելով. «Արայիկ Հարությունյան, turqi դրածո, ոնցա Արցախիս հողը քո նմանին տանում, ոնց ես քայլում հազարավոր կարգին ՏՂԵՐՔԻ արյամբ շաղաղված սուրբ հողի վրա։ Քո ապրելը ում ա պետք»։



ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանն իր էջում գրել է. «Ռուբեն Վարդանյանը Արցախում կարծում եմ արեց իրենից հասնող առավելագույնը: Կասկած չկա,որ իր պաշտոնանկությունը Ադրբեջանի պահանջն էր, դրա մասին բազմիցս խոսվել է հրապարակայնորեն, բայց դա նաև Հայաստանի իշխող ռեժիմի ցանկությունն էր,այստեղ կրկին կասկած չկա»:



Գրող Հուսիկ Արան, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով թեմային, գրել է. «Փաստորեն մեզ ղեկավարում է իլհամիկը. Մաշալահ»։



Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանի մանր ու մեծ մանկլավիկները արդեն մի քանի օր է՝ ծաղրում են Վարդանյանին ու գովաբանում Սամվել Բաբայանին։ Դա էլ հատուկ նպատակ ունի, որի մասին առանձին կխոսենք։ Պաշտոնանկությունից հետո հալածյալ պայքարողի լուսապսակով Ռուբեն Վարդանյանը կարող է մտնել Հայաստանի քաղաքական դաշտ ու դառնալ Նիկոլ Փաշինյանի դեմ ևս մեկ ուժեղ ընդդիմություն, գուցե հանրային ամենամեծ վստահություն գեներացնող ուժ։ Կարևոր է, սակայն, ազնիվ ու ազգային սկզբունքը»։



«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն իր էջում գրել է. «Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից։ Ըստ ՔՊ-ական «ինտելեկտուալ» պատգամավորի տրամաբանության` Ադրբեջանն այլեւս մեզանից միջանցք չի ուզելու...»։



Լրագրող Անժելա Նալբանդյանը գրել է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատել է պետնախարարի պաշտոնից: Ըհը, հեսա ազեռները սկաներն էլ կդնեն ու ճամփեն կբացեն: Հերթական անգամ ամեն բան կլինի Նիկոլի ու Ալիևի սրտով, բայց ոչ հայ ժողովրդի», որին որպես մեկնաբանություն երգչուհի Շուշան Պետրոսյանը հավելել է. «Մոռացա հավելել, մեկ էլ Ռուբեն Վարդանյանի դեմ էժան, պատվերով գրառումներ անողների միջոցով։ Մեկ-մեկ տպավորություն է թե նիկոլ-արայիկ տանդեմի հետ են համագործակցում))) այ սենց մազալու բաներ»։





Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարծում եմ՝ Ադրբեջանի հաջորդ քայլը կլինի պատվիրակության նման մի խումբ ձևավորել Արցախի հետ իբր «բանակցելու»՝ մուտք ու ելք ունենալու նպատակով…դե մնացածը արդեն պարզ է»։