Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:41 22-02-2023

Մենք գործ ունենք մի մարդու հետ, որն ի վիճակի չէ կառավարել, բայց կառչած է աթոռին․ պատգամավոր

«Արցախի գլխավոր դատախազի մեկնաբանությունն Արցախի պետնախարարի պաշտոնի առաջարկ ստանալու վերաբերյալ, երբ ներկա պետնախարարը դեռևս հրաժարական չի տվել, առնվազն կոռեկտ չէ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Դա ոչ թե առհասարական անհարգալից վերաբերմունք է անձի կամ անձերի հանդեպ, այլ անհարգալից ու ոչ կոռեկտ պահվածք է պետության ու երկրի նկատմամբ։ Ցավալին այն է, որ այսօր քաղաքական պաշտոններ են տրվում մարդկանց, որոնք քաղաքական գործիչ չեն եղել և այդ առումով չունեն անցած ճանապարհ։ Ցավով եմ ասում, բայց դա անգամ մեր հանրությունն է սկսել չտեսնել ու չնկատել։ Արդեն 5 տարի է, ինչ մեր հարությունը քաղաքական գործչին պատկերացնում է փողոցային կեցվածքով, հայհոյանքով, կոտրող ու փշրող կերպարով, և անպայման փողոցում հարցեր լուծող։ Այս դեպքում անգամ կոռեկտ քաղաքական խոսքը համարվում է թուլության նշան, իսկ ցինիկ պահվածքը կամ ոչ կոռեկտ պահվածքը ուժեղ ոգու կամ ուժի ցուցադրություն»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին՝ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ներկա իշխանությունների օրոք այլևս որևէ բանից չեն զարմանում։

«Կարծում եմ, որ Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացները հարիր են Արցախի Հանրապետության նախագահին։ Ինքն այդպես էլ չկայացավ որպես պետական գործիչ, առավել ևս որպես նախագահ։ Ինչպես իր մասնագիտությանը համապատասխան է՝ ամեն ինչ առք ու վաճառք՝ առանց լուրջ մտածելու, առանց քայլերը հաշվարկելու։ Այս օրերին դրա հերթական օրինակն ենք տեսնում, որ նույնիսկ այս իրավիճակում, պատերազմից հետո էլ, մենք 2 տարուց ավելի հնարավորություն ունեինք իրոք ոտքի կանգնելու։ Շնորհիվ իրեն, սակայն, մենք խճճվել ու հայտնվել ենք մի այնպիսի քաոսի մեջ, որտեղ ծանր է Արցախի և՛ ներքաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական ու անվտանգային իրավիճակը։ Մի խոսքով, իր ապաշնորհ կառավարման արդյունքում ինքն Արցախը բերել-հասցրել է ամենածայրահեղ ճգնաժամային վիճակի։ Ես դա ցավով եմ նշում»,- ասաց նա։

Այս դեպքում պատգամավորը երկու դիտարկում ունի՝ առկա իրավիճակը կարող էր ստեղծվել միայն կանխամտածվածության կամ ապաշնորհության արդյունքում։

«Կամ նա կանխամտածված քայլերի է գնում՝ կատարելով ՀՀ վարչապետի պահանջները, կամ իրականում իր ապաշնորհության արդյունքն է։ Երկուսն էլ լավ չեն։ Ամեն դեպքում, լավ հետևանքների չի բերելու։ Քաղաքական ցանկացած գործընթաց, որը պահանջում էր քաղաքական կոռեկտություն, լրջություն։ Նույնիսկ երբ փակ հանդիպումներ էին լինում Արայիկ Հարությունյանի և ԱԺ պատգամավորների միջև, ինքը խնդրում, հորդորում էր, որ այդ փակ հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումերը դուրս չգան։ Մոռանում էր իր ասածը կամ էլի հատուկ էր անում։ Հաջորդ օրը, ենթադրենք, հանդիպում էր հանրության հետ, և նույն բաները, ինչ ասում էր ԱԺ-ում՝ ասում էր իր լուր աշխարհի»,- ասաց նա։

Այս պարագայում պատգամավորը գալիս է մեկ եզրահանգման․ «Մենք գործ ունենք մի մարդու հետ, որն ի վիճակի չէ կառավարել, բայց կառչած է աթոռին, որովհետև այդպես հարմար է իր անձին, իր սեփական մաշկին։ Այսինքն, համոզվում ենք, որ շատ- շատերի համար Արցախը սկուտեղ է, որտեղ ինչ-որ բարիքներ կան, կան պաշտոններ, որից իրենց պարզապես ուզում են օգտվել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի