Ներքին 3 տարի առաջ - 20:18 21-02-2023

Երբ ՀՀ-ում կադրեր էին տաշում, իրենց որպես «օտխոդ» դեն էին նետել. իրավապաշտպանը՝ Շիրակում նշանակումների մասին

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Շիրակի մարզի զինվորական քննչական վարչությունում աշխատանքի է տեղավորելու մարզի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանին և նրա նախկին տեղակալ Հովհաննես Պողոսյանին:

Նշենք, որ Գուրգեն Գրիգորյանը մարզի գլխավոր դատախազի պաշտոնից ազատվել է 2020 թվականի նոյեմբերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով։ Նա այդ պաշտոնում էր 2021 թվականի հունվարի 29-ից։

Oragir.News-ը կապվեց գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հետ:

Նրա խոսքով՝ այս իշխանության հետ հայրենասեր մարդիկ չեն կարող աշխատել. «Այդ նշանակումնեին նորմալ եմ վերաբերվում: Մենք բոլորս էլ տեսնում ենք ներկա իշխանությունների կադրային սնանկությունը: Ես բազմիցս ասել եմ, որ հայրենասեր և արժանապատվություն ունեցող մարդիկ չեն գնա սրանց հետ աշխատելու, իհարկե որոշակի բացառությամբ»,-ասաց Պողոսյանը:

Նա նշեց՝ երկրում պետք է լուրջ փոփոխություններ անել. «Երբ ՀՀ-ում կադրեր էին տաշում, սրանք որպես «օտխոդ» դեն էին նետվել, բնական է, որ հիմա չեն հրաժարվի ցանկացած պաշտոնից: Մեր երկիրը, կամ այն ինչ մնացել է երկրից, լուրջ փոփոխությունների կարիք ունի»,-ասաց Պողոսյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից