Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:45 02-08-2021

Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ Պաշտպանության նախարար. նշանակումների մեկնարկը տրված է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել Պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ Շրջակա միջավայրի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այսօր հայտնել էինք, որ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան