Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:26 21-02-2023

Ամփոփվել է աղետի գոտում առաքելությունն ավարտած հայ փրկարարների աշխատանքը

ՆԳՆ մամլո սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ Թուրքիայում և Սիրիայում իրենց առաքելությունն ավարտած փրկարարների աշխատանքի կապակցությամբ:

Մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության իրավասու պաշտոնատար անձինք՝ փրկարար ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, ՃԿԱ կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ Գարի Արմաղանյանը, հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հրամանատար Հայկ Նաղդալյանը, նույն կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը։
Բացման խոսքով հանդես է եկել հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Այնուհետև, Գարի Արմաղանյանը ներկայացրել է միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի օրեր տևած աշխատանքը Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։

Փրկարար ծառայության փոխգնդապետը, ներկայացնելով աղետի գոտում շուրջ մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական գործողությունների մանրամասները, ընդգծել է, որ հայ փրկարարները, համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, Թուրքիայում փլատակներից դուրս են բերել 3 տուժածի։

Բացի դրանից, լայնածավալ որոնողական, այդ թվում՝ կինոլոգիական խմբերով, իրականացված աշխատանքների արդյունքում երկու երկրներում փլատակներից դուրս են բերվել ընդհանուր զոհերի 20 մարմիններ։

ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները պատասխանեցին նաև լրագրողներին հուզող հարցերին։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր