Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:55 19-02-2023

Դուստրը հպարտանում է հոր բերած «Անասնաֆերմայի» օրենքներով. իրենք մեզ հենց այդ աչքերով են նայում՝ պղծում ու հեգնում

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 154 ամյակն է , ինչպես նաև՝ գիրք նվիրելու օրը։ Նիկոլ Փաշինյանի դուստը՝ Մարիամը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր կարդացած գրքերի ցանկը, որը՝ ըստ նրա, փոխել է իր կյանքը։ Հետաքրքրիր է, որ ցանկում կա Ջորջ Օուրելի «Անասնաֆերման» , Նարեկացու «Մատյան ողբերգությունը», իշխանության սիրելի հիմնադրամի տնօրեն՝ Կոնրադ Ադենաուրելի հոդվածներից և այլն, բայց ոչ մի քառյակ՝ Թումանյանից։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց գրականագետ Սերժ Սրապիոնյանի հետ` հարցնելով, թե, օրինակ, ի՞նչը կարող էր փոխել Մարիամ Փաշինյանի կյանքում «Անասնաֆերման», պատասխանեց.

«Բոլորովին պատահական չէ գրքերի ընտրությունը, և եթե սույն ընթերցողին մի քանի հարց տաս այդ գրքերի վերաբերյալ՝ ոչ մի բան չի կարող ասել։ Ուզում է ցույց տա՝ իբրև զարգացած է, բայց իրականում, այս գրքերի ընտրությունն է շատ վտանգավոր։ Եթե դուք հիշեք, թե սրանց գալու տարին առաջինը հենց ինչ էին անում, որում ազգային արժեքների վերացման միտում կար, որի արդյունքները՝ որպես դառնահամ հաբ կուլ ենք տալիս։ Այսօր մեր ազգային միութենականությունը բացել են Թումանյանն ու Կոմիտասը, որը շրջադարձային էր ինքներս մեզ ճանաչելու համար, որից էլ սրանք վախենում են, քանի որ մեծ հանձնարարություն են կատարում։ Ընթերցասերի մայրը նախ Չարենցի «Երկիր Նաիրին» կորցրեց, որը սիմվոլիկա էր, ու սրանց թելը թելողն ասեց, թե ու՞ր է «Երկիր Նաիրին», որի գաղափարը բերել է Տերյանը»։

Սրապիոնյանի խոսքով, «Երկիր Նաիրին» կորցնելը հենց ակնարկ էր, ու այսօր էլ Մյունխենում պատի տակ ՝ հայտարարվեց, որ «Երկիր Նաիրին» կորցնելու վտանգ կա։

«Միջնադարում մեծագույն ռահվիրան՝ մտածել ստիպող Նարեկացի է իբրև կարդում մարդը, չգիտեմ, հիմա նրանք հեգնում ու ժխտում են շատ բաներ, որը ես չեմ կարծում, որ ֆայմով են անում։ « Անասնաֆերման», օրինակ, վերաբերում է մեր ժողովրդի կեցությանը, ու սրանք հենց այդպես են նայում մեր ժողովրդին։ Հիմա շատ ճիշտ է ընտրել, որովհետև ո՞վ է դարձրել մեր երկիրն այդպես, հենց իրենք, որովհետև, եթե մեր երկրում գործում են անասնաֆերմայի օրենքները, ապա պետք է գտնել այդ գլխավոր անասունին, որը անասնաֆերմայի օրենքները բերեց, լցրեց մեր երկիր, ու ինչո՞ւ Թումանյանից մի քառյակ չէր գրել, ազգային գաղափարաբանություն հենց Թումանյանն է Նարեկացուց հազար տարի հետո բերել, Թումանյանն էլ կարծես իրենց տան պահակն էր, որ ուղղակի գրել է շնորհավոր և վերջ։ Իսկ այդպես չի վերաբերում ոչ մի ժողովուրդ իր սեփական մեծությանը, ու սրանք հիմանականում խփում են հենց մեր ազգային արժեքներին, տեսեք ինչպե՞ս են Շեքսպիրի, Գյոթեյի և այլ մեծությունների ծնունդները մեծ շուքով նշում իրենց հայրենիքներում։ Ժան Պոլ Սարտրը ոչ մի բան չի տալիս ազգային առումով, իսկ մենք պետք է հասնենք այն գիտակցության, որ համաշխարհային մակարդակում քննենք մեր տեղն ու դերը, իսկ իրենք, ըստ էության, պղծագրություն են անում։ Ու դրանք անում են մեծագույն հրճվանքով ու ժողովրդին տանում են ճահճացման , տանում են գրականությունից անջատման, որն էլ ազգային գաղափարից պոկելն է։ Վատաբանում ու արժեզրկում են գրականությունը,ու եթե մեզ դեմ են տվել «Անասնաֆերման», ուրեմն իսկապես ճիշտ ընտրություն են կատարել, որովհետև «Անասնաֆերմայով» ժողովրդին կվանեն այն մտքից, որ իրենք ապրում են հենց անասնաֆերմայում։ Իրեն սա քանի՞ տարի է տվել արքայադստեր կոչումը, պետական մեքենա է վարում, հոր համար, մոր համար էլ՝ առանձին, սա նշանակում է, որ ամեն ինչ կարելի է անել, հիմա էլ պղծում են մեր գաղափարն ու միտքը։ Ու ծախու գրչակներ էլ են գալու՝ քարոզեն եվրոպական գրողներ, մոռանալով ազգայինը, մեր մեծերին։ Իրենք այդ գրքերը չեն կարդում, ես ավելի քան վստահ եմ, գրքի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ունեն, հայ գրականություն սույն աղջիկը չի կարդացել, բայց իբրև եվրոպականը կարդում է։ Ազգայինից պետք է գանք համամարդկային, ոչ թե համամարդկայինից գանք ազգային։ Իբրև ուզում է ցույց տալ, որ գիտուն է,բայց իրականում սրանք պարզունակ հնարքներ են, կամ տրյուկներ են, հենց մի քայլ են անում՝ ուրեմն տակը մի տրյուկ կամ զիբիլ կա»։