Մշակույթ 3 տարի առաջ - 23:00 18-02-2023

Թումանյանն ու Ֆիրդուսու «Շահնամեն»

2008 թվականից սկսած, արդեն 12 տարի Հայաստանում փետրվարի 19-ին նշում են Գիրք նվիրելու օրը։ Փետրվարի 19-ը պատահական չի ընտրված, այս օրը ծնվել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Բոլորն են տեղյակ, գրքերի հանդեպ Թումանյանի թուլության մասին։ Նրա տունը մի փոքրիկ թանգարան էր` իր հարուստ գրադարանով։ Եթե գրպանում գումար կար, ապա բանաստեղծը չէր կարող անտարբեր անցնել գեղեցիկ արձանիկի, նկարի և գրքի կողքով։



Թումանյանի գրադարանը հարուստ էր և՛ հայ, և՛ օտարալեզու գրքերով։ Հայերենից բացի Թումանյանը տիրապետում էր միայն ռուսերենին այնքան, որ կարողանում էր ազատորեն կարդալ ռուս գրականություն։ Օտար լեզուներ չիմանալը չէր խանգարում նրան ձեռք բերել նաև այլալեզու բնագրեր։ Ռուսերեն Պուշկինի ու Տոլստոյի կողքին նա ուներ անգլերեն Շեքսպիր ու Լոգֆելլո, գերմաներեն Հայնե ու Գյոթե, իտալերեն Դանթե ու իսպաներեն Սերվանտես։ Թումանյանի գրադարանի ու օտարալեզու գրքերի մասին հետաքրքիր հուշ ունի գրած Վարդգես Ահարոնյանը.



«Թիֆլիսի իրանյան հյուպատոսի բնակարանը գտնվում էր Թումանյանի բնակած Վոզնենսակայ փողոցում, հազիվ մի քանի քայլ հեռու Թումանյանի բնակարանից։ Թիֆլիս եկած իրանյան նոր հյուպատոսը լսել էր, որ իր տնից ոչ հեռու բնակվում է հայերի մեջ անվանի մեկը ` Թումանյան անունով։
Իրանի մեջ մինչև այսօր էլ գոյություն ունի երբեմնի մեծահարուստ Թումանյան ընտանիքը։ Թումանյան եղբայրները Իրանի ամենամեծ վաճառականներից էին։ Իրանյան կառավությունը նրանց էր տվել պետական դրամը կտրելու պատասխանատու գործը։
Իրանյան հյուպատոսը ենթադրելով, թե թիֆլիսաբնակ Հովհաննես Թումանյանը Թեհրանի Թումանյան եղբայրենրից մեկն է, այցելության է գնում մեր բանաստեղծին։
Թումանյանի տան շեմքը կոխելուն պես հյուպատոսը գլխի է ընկնում, որ սխալ տեղ է եկել. ոչ այս տունն է վաճառականի տան նման, ոչ էլ իրեն ընդունող այս տանտերը վաճառականի երևույթ ունի։ Բայց այլևս ուշ էր հետ դառնալ։
Հովհաննես Թումանյանը հյուպատոսին ընդունում է իր աշխատասենյակում։ Զրույց է սկսվում։ Հյուպատոսը տեղեկանալով, որ ծանոթացել է մի բանաստեղծի հետ, սկսում է խոսել իրանյան բանաստեղծներից և խոստանում է բերել Ֆիրդուսիի գիրքը, կարդալ ու թարգմանել Թումանյանի համար։ Բայց Ֆիրդուսիի «Շահնամեն» հազվագհուտ գիրք է և Թիֆլիսում դժվար թե գտնվի, ուստի հյուպատոսը խոստանում է գրել Թեհրան և այնտեղից բերել տալ։
Այս խոսակցության վրա Թումանյանը ելնում է տեղից, իր գրադարանից մի գիրք է հանում և մեկնում հյուպատոսին։
-Որտեղի՞ց է ձեր ձեռքն ընկել Ֆիրդուսիի բնագիրը,- զարմացած հարցնում է հյուպատոսը։
-Այս մեկ օրինակը ձեզ նվեր, ես մեկն էլ ունեմ,- պատասխանում է Հովհաննես Թումանյանը»։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո