Արտաքին 3 տարի առաջ - 10:13 18-02-2023

Ադրբեջանի նախագահը և Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Մյունխենում կայացած բանակցություններում քննարկել են պաշտպանական և ռազմարդյունաբերական ոլորտներում համագործակցության զարգացումը։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները կրում են բարեկամական և գործընկերային բնույթ և հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- ասվում է զեկույցում։

Ալիևը նաև ընդգծել է, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն էլ ավելի մեծ ներդրում կունենա երկկողմ կապերի զարգացման գործում։

Գալանտը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում