Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:46 17-02-2023

Գետնանցումը պետք է մատչելի լինի նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար. Զարուհի Բաթոյան

Երևանի փողքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ Փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցինք շահագործման և երևանցիների գնահատականին: Շատ քաղաքացիների մոտ անկեղծ դժգոհություն առաջացավ, քանի որ գետնանցումում բացակայում են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակները։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նորմալ է, որ գետնանցման տակ թեքահարթակներ չկան, քանի որ այն աստիճանների քանակը, որոնք կան, անհնար է թեքահարթակով մատչելի դարձնել։ «Այն աստիճանների քանակը, որը որ կա գետնանցումների ժամանակ, դա չպետք է թեքահարթակներով փորձենք մատչելի դարձնենք։ Դա ոչ միայն անօգուտ է, այլ նաև վտանգավոր կարող է լինել աստիճանից օգտվող քաղաքացիների համար»,- ասաց Բաթոյանը։

Բաթոյանի խոսքով գետնանցումը պետք է մատչելի լինի նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, դա, բնականաբար, անհրաժեշտություն է։ «Այս մասով ես վատ եմ վերաբերվում ցանկացած անմատչելի շինության, դա կլինի պուրակ, այգի, շենք, գետնանցում, դպրոց, ցանկացած բան, որը հասարակական բան է և որից պետք է օգտվեն բոլոր քաղաքացիները վատ եմ վերաբերվում»,- ասաց նա։

Հարցրինք Բաթոյանից, իսկ ի՞նչ եք պատրաստվում անել՝ խնդիրը կարգավորելու համար, Դուք տարիներ շարունակ պայքարում էիք նման խնդիրների դեմ, Բաթոյանն ասաց. «Ինչ վերաբերվում է քայլեր ձեռնարկելուն՝ ես պետք է առաջին հերթին ճշտեմ տեսչական մարմնից՝ արդյոք այն պահանջը, որը վերաբերում է նոր կառուցվող շենք-շինություններին կամ վերակառուցվող պետք է նաև ուսումնասիրեմ օրենսդրության մասով, արդյոք այդ պահանջը վերաբերում է նաև գետնանցումներին, որովհետև եթե մենք խոսում ենք դպրոցների, շենք-շինությունների մասին, եթե դրանք նոր են կառուցվում կամ վերակառուցվում են կամ հիմնանորոգվում են՝ օրենքի պահանջ կա, որ դրանք պետք է դառնան մատչելի, բայց ես պետք է լրացուցիչ ուսումնասիրեմ արդյոք դա վերաբերո՞ւմ է գետնանցումներին»։

Ըստ Բաթոյանի՝ գետնանցումներում առկա թեքահարթակներն անիմաստ են, և վերանորոգվող գետնանցումում թեքահարթակի կառուցումն անիմաստ ծախս է։ «Շատ գետնանցումներում կարող եք տեսնել թեքահարթակներ, այդ թեքահարթակները ոչինչ են, անիմաստ են և անօգուտ։ Հիմա էլ կարող են թեքահարթակներ սարքել, բայց դա նույնն է, ինչ չսարքելը և դա առաջինը՝ կլիներ անիմաստ ծախս և երկրորդը՝ անարդյունավետ գործողություն, որը ոչինչ չեր բերի, որովհետև այդ աստիճանների վրա թեքահարթակ չեն կառուցում առհասարակ»։

Հարցին, թե ի՞նչ եք կարծում, հնարավոր չէր որոշակի ճարտարապետական լուծումներով այդ թեքահարթակների խնդիրը կարգավորել, հարմարեցնել, ոչ թե առհասարակ վերացնել, Բաթոյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, ես ճարտարապետ չեմ, դա պետք է մասնագետներն ասեն, ես կարող եմ միայն ասել, որ հասարակական շինությունները, վայրերը և երկրում այն, ինչ նոր է կառուցվում և նախատեսվում է քաղաքացիների համար, դա պետք է լինի մատչելի, այլ բան է, որ ինչպես աշխարհում է մատչելի դառնում այդ ամեն ինչն այդ գետնանցումների դեպքում սովորաբար կառուցում են վերելակներ, մենք քաղաքում որոշ տեղերում ունենք վերելակներ, որոնք ընդունելի տարբերակներ են, դրանք ամենալավ տարբերակներն են, շատ երկրներում էլ ես տեսել և օգտվել եմ։

Դրանք սովորական վերելակներն են, որոնք վերևից ուղղակի իջնում են ներքև՝ դեպի գետնանցում, այսինքն՝ գետնանցման մոտ առանձին մուտք է լինում վերելակի համար, որը վերելակը առանձին իջացնում է դեպի ներքև, ինչպես օրինակ մետրոյի դեպքում»,- ասաց Բաթոյանը։

Դիտարկամանը, որ Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը արձագանքելով շատ բողոքների, ասել էր, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է գետնանցումի տարածքը աճուրդի միջոցով տալ վարձակալության և դրա հիմնական նախապայմաններից մեկը լինելու է սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար նախատեսված հատուկ կահավորված վերելակային համակարգի տեղադրումը՝ ավելի տեղին կլիներ, եթե վերելակներ տեղադրվեին, հետո նոր շահագործման հանձնել, Բաթոյանն արձագանքեց․ «Ես դա ճիշտ չեմ համարում, ոչ միայն ավելի լավ կլիներ, այլ պետք է այդպես լիներ, եթե մենք ինչ-որ բան բացում ենք, ինչ-որ բան ստեղծում ենք, ապա չկա առաջնահերթություն առաջինը՝ այս քաղաքացիների համար, երկրորդը՝ այն քաղաքացիների։ Մեր երկրում այդ խնդիրը կա շատ հաճախ, բայց ես չեմ ընդունում այն կարծիքը, որ դա հետո պետք է անել, եթե դա պետք է անել, պետք է անել միանգամից այդ պահին»։