Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:20 17-02-2023

Բրազիլիայում Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է Թուրքիայի և Սիրիայի դրոշներով

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող Հիսուս Քրիստոսի աշխարհահռչակ արձանը Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին լուսավորվել է այդ երկրների դրոշներով։ Այս մասին տեղեկացնում է CNN-ի թուրքական ծառայությունը։

Հաղորդվում է, որ արձանը լուսավորվել է Թուրքիայի և Սիրիայի դրոշներով, ինչպես նաև աջակցություն հայտնող ուղերձներով։ Բրազիլացի պաշտոնյաները հայտարարել են, որ արձանը Թուրքիայի և Սիրիայի դրոշներով լուսավորելու նպատակը 42 հազար մարդկանց հիշատակը հարգելն է, ովքեր ավերիչ երկրաշարժերի հետևանքով մահացել են։

Տարածված լուսանկարներից երևում է, որ արձանը ծածկվել է երկու երկրների դրոշներով, ինչպես նաև «Աղոթիր Թուրքիայի և Սիրիայի համար» գրություններով։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Մարաշ նահանգում։ Երկրաշարժը մեծ ավերածություններ է առաջացրել Մարաշում, Այնթափում, Ուրֆայում, Տիգրանակերտում, Ադանայում, Ադըյամանում, Օսմանիեում, Ալեքսանդրետում, Քիլիսում և Մալաթիայում։ Վերջին տվյալներով Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը։

Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայի տարածքում։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի կառավարության կողմից վերահսկվող շրջաններում մահացել է 1414 մարդ։ Առնվազն 4400 մարդ է մահացել նաև Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում, որը գտնվում է զինված ահաբեկչական խմբերի վերահսկողության տակ։












Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ