Ներքին 3 տարի առաջ - 11:08 16-02-2023

Ծիծաղելի է, որ մի 100 ընտանիքի հանելու համար էսքան ոստիկաններ են բերել լցրել. թող պատերազմի ժամանակ գնային․ Պն նախկին շենքի բնակիչ

Ծիծաղելի է, որ մի 100 ընտանիքի հանելու համար էսքան ոստիկաններ են բերել լցրել։

Թող պատերազմի ժամանակ գնային, որ իմ 18 տարեկան տղան չգնար հողի տակ պառկեր: Այս մասին այսօր՝ փետևրվարի 16-ին, ՊՆ նախկին շենքի մոտ լրագրողներին պատմեց շենքի բնակիչներից մեկը՝ Ասյա Սահակյանը:

Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են և բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Այսօր առավոտյան հարյուրավոր ոստիկաններ են եկել և բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին: Ոստիկանները դուրս են հանել բնակիչներին, որոնք մնացել են դրսում:

«Ես ինքս հերոսի մայր եմ, Խորեն Հաջաթյանի մայրն եմ, տուն չունեմ, դիմել եմ կառավարությանը, ասում են՝ տեղի գրանցում չունես, քեզ տուն չենք տա: Ես ունեմ Արագածոտնի մարզի գրանցում, բայց այնտեղ չունեմ տուն: Ես տուն չունեմ, եկել, նստել եմ էստեղ: Առավոտյան երեխայիս դասի եմ տանում, գալի տեսնում եմ էստեղ ահավոր վիճակ է: Ի՞նչ իրավունք ունի ոստիկանը կոտրի իմ դուռը: Ասում են՝ անօրինական եք էստեղ բնակվում, դուրս եկեք, սա պետական շենք է:

Ինձ էսօր տուն չեն տալիս, ես ո՞ւր գնամ: Ամուսնուս վատ վիճակում բերման են ենթարկել, նստած է մեքենայի մեջ: Ասում եմ՝ ամուսնուս թողեք, ինձ ասում է՝ քեզ կանացի պահի: Թող ինքը գնա իր կնոջ մասին մտածի, որ տուն քանդողի կին է:

Ես ասում եմ՝ ներսում ապրանք ունեմ, ասում են՝ հետո կգաս մեր ներկայությամբ ապրանքդ կհանես: Ներսում այս պահին ահավոր վիճակ է: Տղամարդկանց բերման են ենթարկել, որ ուժ չգործադրեն, կանանց, երեխեքին ադյալով փաթաթած հանել են դուրս: 9 ամսական երեխային դուրս են հանել: Ներսում մենք ունենք 3 ամսականից մինչև 12 տարեկան երեխաներ, բոլորը գոռում են, լացում են, դրա համար լրագրողներին չեն թողնում ներս»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: Շաբաթներ առաջ անջատել էին շենքի էլեկտրականությունը, բնակիչներն էլ փակել էին ճանապարհը՝ պահանջելով միացնել հոսանքը:

Ամենից շատ դիտված

20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է