Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:24 14-02-2023

Ալմաթայի հռչակագիրը խցկել որպես որպես ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթ՝ իրականություն դարձավ Նիկոլի շնորհիվ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալմաթայի հռչակագրի վտանգավորության մասին՝ որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթուղթ, շատ է խոսվել:

Ձեզ եմ ներկայացնում սկանդալային մի նոր ապացույց առ այն, որ Ալմաթայի հռչակագրի առաջ մղումը եղել է՝ ադրբեջանական դիվանագիտական նարատիվի, ադրբեջանական դիվանագիտական ջանքերի, ադրբեջանական արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը դեռևս 2008 թվականից:

Այսպես՝ ձեզ ներկայացված փաստաթղթում, որը թվագրված է 2008թ. դեկտեմբերի 29, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհդիեւը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգի շրջանակներում՝ Գուամ տարածքում, սառեցված հակամարտությունների վերաբերյալ քննարկման կապակցությամբ ներկայացնում է նամակ, որով խնդրում է ադրբեջանական հիմնավորումները «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» դիտարկել և շրջանառել որպես ՄԱԿ գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ:

Ինչպես տեսնում եք՝ այդ փաստաթղթի 92-րդ կետն ուղիղ հղում է անում Ալմաթայի հռչակագրի վրա, որով Ադրբեջանը փորձում է, ի թիվս այլ փաստարկների, հիմնավորել Արցախյան հակամարտության կարգավորման նպատակահարմարությունը տարածքային ամբողջականության շրջանակներում:

Ավելորդ չէ հիշեցնել, որ ադրբեջանական բոլոր այդ ջանքերը բախվում էին Սերժ Սարգսյանի ժամանակ հայկական դիվանագիտության կազմակերպված և բովանդակային ջախջախմանը, և երբեք այս փաստարկը չի դիտարկվել ՄԽ համանախագահների կողմից որպես խնդրի կարգավորման սկզբունք և ոչ մի փաստաթղթում, որ հրապարակվել է նրանց կողմից:

Այնինչ, Նիկոլ Փաշինյանի օրոք, դեռևս անցյալ տարի փետրվար-մարտ ամիսներին հայկական կողմը սկսեց շրջանառել Ալմաթայի հռչակագիրը որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթուղթ:

Ի հեճուկս բոլոր այն զգուշացումների, քննադատությունների, հիմնավորումների, որ դա անել չի կարելի, Նիկոլը համառորեն (տես՝դիտավորյալ) առաջ էր մղում այս թեզը, ընդհուպ այս հղման ներառումը անցյալ տարվա Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ և այս ամենը սրիկայաբար փորձում էր մատուցել որպես հայկական դիվանագիտական հաղթանակ:

Ի մի բերելով այս աղաղակող փաստը, արձանագրենք, որ ադրբեջանական վաղեմի երազանքը, այն է ՝ Ալմաթայի հռչակագիրը խցկել որպես որպես ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթ, իրականություն դարձավ ոչ միայն Նիկոլի օրոք, այլ ՝ Նիկոլի շնորհիվ»:



Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ