copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:49 21-02-2022

Շուշիի հռչակագիրը ՀՀ անկախության դեմ ուղղված փաստաթուղթ է. Էդուարդ Աղաջանյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա օրակարգում քննարկվում է թուրք-ադրբեջանական Շուշիի հռչակագիրը, որը ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն առաջարկում է դատապարտել։
«Հնարավոր չէ չարձագանքել ԱԺ մակարդակով, որովհետև Ալիևի և Էրդողանի կողմից հռչակագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են Շուշիի հռչակագիրը։ Խորհրդարանի մակարդակով մեր արձագանքումը նախ ցույց կտա, որ մենք ընդունում ենք այն իրողությունը, որ մարտահրավեր է նետված ՀՀ-ին, և ցույց ենք տալիս, որ ունենք «կարմիր գծեր» և դրանից չենք զիջելու»,- ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Աղաջանյանը նշեց մի քանի դրույթ, որով Շուշիի հռչակագիրն ուղղակի սպառնալիք է ներկայացնում ՀՀ-ի ինքնիշխանությանը, և ՀՀ-ի այն ՀՀ անկախության դեմ ուղղված փաստաթուղթ է։ «Երեք կարևորագույն կետեր, որոնք ամրագրվում են Շուշիի հռչակագրով՝ առաջինը, Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, որը հակասում է մեր մոտեցումներին, համաձայն որի՝ Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, և եթե բանաձևենք, ապա մենք չենք տեսնում Արցախը Ադրբեջանի մաս, իսկ Շուշիի հռչակագրով հակառակ պնդումն է արված»։

Աղաջանյանը նշեց նաև երկրորդ դրույթը, որով դիտարկվում է ՀՀ վարած քաղաքականությունն ագրեսոր՝ ակսած 1990-ականներից, մինչդեռ մենք գնահատում ենք, որ ագրեսիայի է ենթարկվել ԼՂ ժողովուրդը՝ 44-օր շարունակ դիմակայելով վարձկաններով և թուրք-ադրբեջանական զորքերի դեմ, որով, ըստ էության, խախտվել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքներից մեկը՝ուժի չկիրառման սկզբունքը։

Անդրադառնալով երրորդ դրույթին՝ ասաց, որ Շուշիի հռչակագրով ուղղակի ՀՀ հռչակագրի և ինքնիշխանության դեմ հայտարարություն է արվում, դա այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվում են համատեղ ուժերով պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այսինքն ՝ ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, դրանով իսկ հակասության մեջ դնելով այն քաղաքականությունը՝ համաձայն որի, մենք պետականորեն հետապնդում ենք Հայոց ցեղասպանության միջազգային հարցը և դա ամրագրված է ՀՀ անկախության հռչակագրի 11-րդ կետով։
«Չորրորդ կետը, որով պրոբլեմատիկ է դիտարկվում ու սպառնալիք է ՀՀ ինքնիշխանությանը և ՀՀ տարծքային ամբողջականությանը, այն է, որ Շուշիի հռչակագրում առկա է Զանգեզուրի միջանցքի ձևակերպումը, և նշվում է արդեն որպես կայացած փաստ, որ այդ միջանցքով ամբողջ թուրքական աշխարհը կապվելու է իրար հետ, այսինքն՝ Զանգեզուրի միջանքը դիտարկվում է որպես նվաճողական քաղաքականության գործիք՝ պանթուրքիաստական ծավալապաշտական ծրագիր իրականացնելու համար»։

Աղաջանյանն ասաց, որ եթե մինչև 44-օրյա պատերազմը պանթուրքիստական մոտեցումը զուտ տեսական-գաղափարական վեճի առարկա կարող էր դիտարկվել, ապա պանթուրքիզմը Շուշիի հռչակագրով ստանում է առարկայական գործնական քաղաքականության տեսք, և ադրբեջանաթուրքական կողմը արձանագրում է, որ Սյունիքի միջանցքով իրենք քաղաքական և աշխարհագրական միասնական համակարգ են ստեղծելու։
Աղաջանյանն անդրադարձավ նաև այն կետին, որ հռչակագրում գրված է , որ այն ուղղված չէ երրորդ երկրի դեմ, որն իհարկե, իր պատկերացմամբ, զարմանալի և ծիծաղելի ձևակերպում է այն առումով, որ հաջորդ պարբերությամբ Զանգեզուրի միանցքից են խոսում. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ՀՀ ԶՈՒ-ն որոշում է ռազմական գործողություն իրականացնել և օրինակ ազատել ՀՀ տարածքը Սև լճում կամ Վերին Շորժայում, ապա այդ դեպքում՝ այս հռչակագրի, Թուրքիան և Ադրբեջանը դա կարող են գնահատել որպես ռազմական միջամտություն իրենց տարածքային ամբողջականությանը, ռազմական հարձակում իրենց դեմ և միասնական ջանքերով պայքարել այդ երրորդ ուժի դեմ»։

Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված