Մամուլ 3 տարի առաջ - 08:32 11-02-2023

Քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետարանը տարին սկսել է կրծողների դեմ պայքարելով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այդ նպատակով մի քանի տասնյակ միլիոն գումար է ծախսվել:
Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը, Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր վարչական շրջանները դեռատիզացիոն ծառայության համար պետական բյուջեից ընթացիկ տարում ծախսելու են ընդհանուր 30 մլն 829 հազար դրամ կամ 77 հազար դոլար: Պայմանագիրը կնքվել է երկու՝ «Դավ-Հակ» եւ «Վահ Գրիգ» ընկերությունների հետ: Օրինակ՝ «Դավ-Հակ» -ի հետ կնքած պայմանագիրը 2-3 չափաբաժնով է, որի ընդհանուր արժեքը կազմում է 12 մլն 511 հազար դրամ, իսկ «Վահ Գրիգ» ընկերության պայմանագրի արժեքը 18 մլն 318 հազար դրամի չափով է:

Նշենք, որ ամիսը 3 անգամ պետք է պայքար իրականացվի կրծողների դեմ մեխանիկական եղանակով՝ թակարդ, վերշա, եւ քիմիական մեթոդով՝ օգտագործելով թունաքիմիկատներ, որոնք արգելված չեն ՄԱԿ-ի կողմից եւ թույլատրված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Թվում էր, որ բազմաբնակարան շենքերի մուտքերում տեղակայված աղբամուղները զոդելուց հետո կրծողները կվերանան, բայց ոչ. դեռ դրանց դեմ պայքարի համար մեծ գումարներ են փոխանցվում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում