Արտաքին 3 տարի առաջ - 20:25 10-02-2023

Թուրքիայում զոհերի թիվն ամեն օր ավելանում է․ Վերճիհան Զիֆլիօղլու

«Թուրքիային պատուհասած երկրաշարժի հետևանքով այստեղ իրավիճակը շարունակում է ծանր մնալ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, լրագրող Վերճիհան Զիֆլիօղլուն։

«Հազարավոր մարդիկ են զոհվել։ Ինչպես արդեն գիտենք, երկրաշարժն ավերածություններ հասցրեց Թուրքիայի 10 քաղաքներում։ Մեծաթիվ գյուղեր ևս մեծ վնասներ կրեցին։ Այսինքն, ծավալն առաջիկայում կարող է ավելանալ»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերճիհան Զիֆլիօղլուի խոսքով՝ երկրաշարժի հետևանքով տուժել են նաև Թուրքիայում ամենատարբեր ազգերի համայնքներ։

«Ընդհանրապես Անտիոքի այդ ամբողջ տարածաշրջանում ապրում են նաև հույներ։ Շատ նվազ թիվ են կազմում, բայց առկա են։ Այնտեղ բնակվում են նաև հայեր ու հրեաներ։ Իրենց կողմում ևս շատ ցավալի իրավիճակներ կան։ Շատ մարդիկ մահացան։ Շատ ծանր վիճակ է։ Սա վերջին ժամանակաշրջանի գրանցված ամենածանր երկրաշարժերից մեկն էր»,- ասաց նա։

Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն, ըստ մեր զրուցակցի, ամեն օր ավելանում է։ Այսօրվա դրությամբ, արհավիրքի հետևանքով մահացածների թիվը հասնում է 19․000-ի։

«Այդ թիվը կարող է մեծանալ, որովհետև դեռևս աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա։

Զիֆլիօղլուն Oragir.News-ին հայտնեց, որ որոնողափրկարարան աշխատանքներում Թուրքիային օգնություն են տրամադրում աշխարհի մոտ 60 երկրներ։ Իր խոսքով՝ մեծ աշխատանք է տարվում նաև հայ փրկարարների կողմից։

«Որքանով հետևում եմ նաև Պատրիարքարանի կայքին, գումար է հավաքվել՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Արդեն մի քանի հոգու մասին է խոսվում, որոնք դիմել են օժանդակության համար։ Նրանք շատ չեն, մոտավորապես 15-20 հոգի»,- ասաց նա։

Այսօր էլ Թուրքիայում հետցնցումները չեն դադարել։

«Ամբողջ Անտիոքի տարածաշրջանը բոլորովին տակնուվրա է եղած։ Երկրաշարժի հետևանքները հասել են անգամ մինչև Սիրիա։ Սիրիայում ևս հայեր կան, որ տուժել են երկրաշարժից։ Սա պատմական նշանակություն ունեցող ծավալի ծանր իրավիճակ է, որը դժվար է լինելու հաղթահարել»,- եզրափակեց Վերճիհան Զիֆլիօղլուն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը