Ներքին 4 տարի առաջ - 13:22 04-05-2022

Ժամ առ ժամ մեր թիվն ավելանում է․ Իշխան Սաղաթելյան

Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, մեր թիվը ժամ առ ժամ, րոպե առ րոպե ավելանում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Հստակ կարող ենք արձանագրել, որ մեր ժողովուրդը իր պահվածքով արձանագրեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Հիմա կարող ենք փաստել նաև, որ իրենք չունեն այլևս իշխանություն և պետք է օր առաջ հեռանան»,- ասաց Սաղաթելյանը։

Հարցին՝ իշխանության կողմից ստեղծված իրավիճակը քննարկելու առաջարկներ եղե՞լ են, Սաղաթելյանը ասաց, որ իրենց հետ խոսելու մի օրակարգ կա, և դա օրվա իշխանությունների անցնցում և արագ հեռանալու օրակարգն է։

«Մեր պայքարը ավարտվելու է Նիկոլի հեռացմամբ և Հայաստանի համար բացվելու է նոր արշալույս, որովհետև այս մարդիկ պետությունը տանում են կործանման։ Իրենց հեռացումով Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը չի թուրքացվելու։ Ժողովրդական ճնշման տակ այս իշխանությունները պետք է հեռանան, և րոպե առ րոպե ինչ ուզում ենք, տեղի է ունենում»,- ընդգծեց Իշխան Սաղթելյանը։

Խոսելով իրենց հետագա քայլերի և գործողությունների մասին՝ Սաղաթելյանը ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն՝ տարբեր ուժերից բաղկացած։

Երթի մասնակիցները Իշխան Սաղաթելյանի հետ միասին չորս կողմից փակեցին Մաշտոցի պողոտան՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը