Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:59 09-02-2023

Առերևույթ հանցագործությունների մեջ մեղադրվող անձին կարգում եք գլխավոր դատախազ․ Մինասյանը՝ ՔՊ-ին

«Շուտով լրանալու է 5-րդ տարին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական համախոհներն իշխանության են․ 5 տարին ՀՀ-ում բոլոր ժամանակներում կառավարած նախագահների պաշտոնավարման առնվազն կեսն է, բայց այս 5 տարիներին ՀՀ-ն ու հայ ժողոուրդը, վերջին հարյուր տարվա հաշվարկով, ամենախոշոր կորուստներն ու վնասներն են կրել։ Իշխանություն, որը եկավ քարոզելու ժողովրդավարական արժեքներ, եկավ իբրև թե վերացնելու սուտն ու կեղծիքը։ Աղավաղված ու այլանդակված են հանրային իշխանության գրեթե բոլոր օղակները։ Առաջին հերթին քաղաքացիական հասարակությունը, ո՞ւր է քաղաքացիական հասարակությունը, դուք եկել էիք իշխանության այդ հենքի վրա , ո՞ւր են հիմա այդ քաղաքացիական հասարկության նշույլները, ոչնչացված են, որովհետև դեղին մամուլի կառավարման սկզբունքով պետության կառավարումը բերում է նաև նման հասարակության ոչնչացման»,- ԱԺ ամբիոնից, դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ իշխող ուժին հայտաարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը հիշեցրեց՝ եկան իշխանության՝ խոսքի և մամուլի ազատությունը քարոզելով , բայց իրենց իշխանության ժամանակ փակվում են լրատվամիջոցներ, հետապնդվում են լրագրողներ․ «Առերևույթ հանցագործությունների մեջ մեղադրվող անձին կարգում եք գլխավոր դատախազ, քննչական մարմինը վերածում եք գործադր մարմնի կցորդի, գլխավոր դատախազը զեկուցում է գործադրի ղեկավարին, քաղաքական հետապնդումներ եք իրականացնում ձեր ընդդիմախոսների նկատմամբ։

Խոսում եք հանրային ինստիտուտների մասին,ո՞ւր է հանրային խորհուրդը, ոչնչացրել եք այն խորհուրդը, որը պետք է հենց այս համերաշխաության քարոզն առաջ տաներ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին