Ներքին 3 տարի առաջ - 16:55 07-02-2023

Հայաստանի Հանրապետության իշխանությունները մինչ օրս հայեր չեն․ գնդապետ Ավետիսյանը մտահոգ է

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, չնայած այն հանագամանքին, որ շինծու մեղադրանքով դատապարտվեց, չի կորցրել լավատեսությունը և չի լռում, երբ անարդարության ականատես է դառնում։



Գնդապետն այսօր էլ սահմանին է, որովհետև պատերազմի վտանգ է տեսնում։ «Սահմանապահները բազմաթիվ խնդիրներ ունեն, ծառայության մեջ մնալու միակ պահող ուժը հայրենասիրությունն է։

Տղաները լավ են տրամադրված, որովհետև հայրենիք են պաշտպանում, բայց ընդհանուր մի թերություն կա, որը անուշադրության ենք մատնել, դա իշխանությունների կողմից բանակաշինության ձգտումն է։ Պայմանագրային զինծառայողները բավականին ցածր աշխատավարձ են ստանում, ինչը շատ վատ է»,-մանրամասնում է «Լեոնիդ Ազգալդյան» ջոկատի հրամանատարը։



Անդրադառնալով սահմանային զորամասերի կենցաղային պայմաններին՝ գնդապետը նկատեց․ «Այն զորամասերում, որտեղ հրամանատարները սրտացավ են, հնարավորինս ամեն բան արվում է, որ զինվորները լավ պայմաններ ունենան։ Սա էլ անվտանգության պայմանների ապահովման երաշխիքներից է։

Այն զորամասերում, որտեղ հրամանատարներն ամեն ինչի նկատմամբ իմիջայլոց են վերաբերվում՝ բազմաթիվ խնդիրներ են առաջ գալիս։ Սա իմ ծառայության փորձից եմ ասում»։



Ազատազրկման տարիները ծանր են եղել զինվորականի համար։ Չի ուզում հիշել քաղաքական հետապնդման տարիները․ «Ես հայ եմ, արժանապատվություն, թասիբ ունեմ։ Ես պարտավոր եմ իմ երկիրը պահել։ Սպա եմ ու պատասխանատու պահին չեմ կարող չլինել սահմանին։ Բանակը փորձառու սպաների կարիք ունի։ Ծառայել եմ ու կծառայեմ հայ ժողովրդին ու հայոց պետականությանը»,- ասում է։



Վոլոդյա Ավետիսյանը, ով արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի փոխհրամանատարը, անդրադարձավ նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին․ «Շատ վատ եմ վերաբերվում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Սա անթույլատրելի է։ Մի բան կարող եմ միայն ասել՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մինչ օրս հայեր չեն։ Վստահեցնում եմ, որ նմանները հաստատ թաքնված այլազգիներ են»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան