Արտաքին 3 տարի առաջ - 16:20 07-02-2023

Արևմուտքը ծնկի կիջնի. Կադիրովը հայտնել է, թե Ուկրաինայում երբ կավարտվի հատուկ ռազմական գործողությունը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի մինչև տարեվերջ։ Ինչպես փոխանցում է ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը, Կադիրովն այս մասին ասել է եչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա տելեգրամյան ալիքում։

Կադիրովի համոզմամբ՝ եվրոպական երկրները կճանաչեն իրենց գործողությունների սխալը, և արևմուտքը ծնկի կիջնի։

«Մինչև տարեվերջ հատուկ գործողությունը կավարտվի: Եվրոպական երկրները կճանաչեն իրենց գործողությունների սխալը, Արևմուտքը ծնկի կիջնի, և ինչպես միշտ, եվրոպական երկրները բոլոր ոլորտներում պետք է համագործակցեն Ռուսաստանի Դաշնության հետ: Այլ կերպ չպետք է լինի ու չի լինի»,- ասել է Կադիրովը՝ պատասխանելով եվրոպական երկրների հետ թռիչքների վերականգնման մասին հարցին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայի տարածքում, որի վերջնական նպատակը, ինչպես հայտարարել է Ռուսաստանի նաախգահ Վլադիմիր Պուտինը, Դոնբասի ազատագրումն է և Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծումը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Կադիրովը հայտարարել էր նաև, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հաջող ավարտից հետո քարտեզի վրա հաջորդ երկիրը լինելու է Լեհաստանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային տրամադրվող աջակցության շրջանակներում Լեհաստանին հաջողվել է սպառել սեփական ռազմական ռեսուրսները և այժմ այդ երկիրը շփոթված է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից