Արտաքին 3 տարի առաջ - 23:57 06-02-2023

Ուկրաինայից հետո քարտեզի վրա հաջորդը Լեհաստանն է. Կադիրովը ցանկանում է ապառազմականացնել նաև Լեհաստանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող աջակցության շրջանակներում Լեհաստանին հաջողվել է սպառել սեփական ռազմական ռեսուրսները և այժմ այդ երկիրը շփոթված է, քանի որ Ուկրաինայում ռազմական գործողության հաջող ավարտից հետո Ռուսաստանը կսկսի ապառազմականացնել և ապաազգայնականացնել հաջորդ երկիրը։ Այս մասին Կադիրովը գրել է իր տելեգրամյան ալիքում։

Վերջինս հայտնել է, որ այդ շրջանակներում Ուկրաինայից հետո հաջորդ երկիրը քարտեզի վրա կլինի Լեհաստանը։ Նրա խոսքով՝ ինքը մտադրություն ունի ապառազմականացնել և ապաազգայնականացնել Լեհաստանը։

«Չեմ թաքցնի, որ անձամբ ես նման մտադրություն ունեմ, և ես բազմիցս հայտարարել եմ, որ սատանիզմի դեմ պայքարը պետք է շարունակվի ողջ Եվրոպայում և առաջին հերթին Լեհաստանում»,- կարծում է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը շեշտել է, որ Լեհաստանի Սիլեզիայի մարզն իր համար անկախ կարգավիճակ ունի, որտեղ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, իսկ Ռուսաստանը կարող է հանրաքվեի գործընթացին կազմակերպչական աջակցություն ցուցաբերել։

«Հուլիսին տեղի կունենա Սիլեզիայի ինքնավարության ամենամյա երթը, որն ամեն անգամ ավելի ու ավելի շատ մասնակիցների է գրավում։ Ինձ համար Լեհաստանի այս մարզը վաստակել է հատուկ անկախ կարգավիճակ, և այնտեղ շտապ անհրաժեշտ է հանրաքվե, որի ընթացքում Ռուսաստանը կարող է կազմակերպչական օգնություն ցուցաբերել։ Հարցրու, Լեհաստան, հարցրու քո տերերին»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան