Ներքին 3 տարի առաջ - 10:20 07-02-2023

Վարույթների ռեկորդակիրը․ կհաջողվի՞ իշխանությանը 4-րդ փորձից ազատվել դատավորից

Ինչպես հայտնի է, Արդարադատության նախարարը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հերթական կարգապահական վարույթն է հարուցվել։

Սա դատավորի նկատմամբ հարուցված 4-րդ վարույթն է, այս առումով Զարուհի Նախշքարյանը ռեկորդակիր է։

Առաջին վարույթը «ՄՏՍ»-ի բողոքով էր, երկրորդը՝ Շուշան Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի, իսկ երրորդը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի։ Ընդ որում՝ առաջին և երրորդ վարույթով ԲԴԽ-ն մերժել է դատավորին պատասխանատվության ենթարկել, իսկ Շուշան Փաշինյանի ներկայացուցչի բողոքով հարուցված վարույթը ԲԴԽ-ն բավարարել էր, դատավորին հայտարարել խիստ նկատողություն։

Այդ խիստ նկատողությունից արդեն մեկ տարի է անցել, իսկ Շուշան Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը ԲԴԽ-ի որոշումից հետո դարձել է Վճռաբեկ դատարանի դատավոր։ Այս անգամ ԱՆախարարի միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Մեզ հայտնի դարձավ, որ ԱՆ-ն գործի նյութերում ընդգրկել է Զարուհի Նախշքարյանի ֆեյսբուքյան երկու գրառումները, ինչպես նաև հարցազրույցները, որոնցից մեկն էլ մեր լրատվամիջոցում հրապարակված նյութն է։

Ի դեպ, չի բացառվում, որ այս անգամ ԲԴԽ-ն դատավորների լիազորությունները դադարեցնի, այն, ինչին ձգտում է այս իշխանությունը։ Փաստացի, այս իշխանությունն արդեն ավանդույթ է դարձրել հարցազրույցների հիմքով դատավորներին «պատժելը», առանց այդ էլ այս երրորդ իշխանության ներկայացուցիչները հակված չեն թափանցիկ, հրապարակային գործունեության, իրենց խնդիրների մասին խոսելու, ահազանգելու, իսկ ահա, այսպիսի վարույթներով առհասարակ փորձում են փակել «դատավորների բերանը», որ այլևս ոչ մեկի մտքով չանցնի ԲԴԽ-ի որոշումները կասկածի տակ դնել, թթու խոսք ասել իշխանության հասցեին։

Հիշեցնենք, որ ԲԴԽ 2022թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին՝ գերբեռնվածության պայմաններում աշխատելիս չորս գործով վճիռները տևական ժամանակով ուշացնելու համար։

Հիշեցնենք նաև, որ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը 2021 թվականին Բարձրագույն դատական խորհրդի առջև ներկայացրել էին դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից