Ներքին 3 տարի առաջ - 09:29 07-02-2023

Արցախի որոշ դպրոցներում այսօր դաս չի լինի.Արցախի ԿԳՄՍՆ

Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով այսօրվանից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Արցախի ԿՄԳՍ նախարարությունից հայտնում են, որ գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։

Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարը։

Ամենից շատ դիտված