Ներքին 3 տարի առաջ - 14:54 06-02-2023

Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է: