Խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:24 06-02-2023

ՀՀ օրվա իշխանությունները հետևողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր «ես»-ը․ Հայկազուն Հարությունյան

Մեր նախորդ համագումարից անցել է 4 տարի, ամոթալի 4 տարի, երբ պետականությունը զավթած իշխանությունը փորձում է պետությունը տանել անկման: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Երեւանում ՀՅԴ Երիտասարդական Համաշխարհային համագումարի բացման ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հայկազուն Հարությունյանը:

«2018-ից կեղծ գաղափարներով փողոց հանեցին հայ երիտասարդությանը եւ խժռեցին նրանց ներուժը, որը հետագայում պետք է դառնար պատմական արդարության եւ արժանապատվության համար պայքարող տեսակի կամքի ու տոկունության նվազեցման պատճառ: Սա ստիպեց մեզ, որ որդեգրենք քաղաքական գիտակցության, արժեհամակարգային սովի հագեցման գործիքները եւ հայ երիտասարդությանը կրթենք այս ուղղությամբ: Այս ամենի հետեւանքը կանգնեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: Ոտքի կանգնեց ազգի սերուցքը, այդ թվում ՀՅԴ երիտասարդները: Ունեցանք դաշնակցական երիտասարդներից բազում զոհեր»,-ասաց նա:

Հայկազուն Հարությունյանի խոսքով, ՀՀ օրվա իշխանությունները հետեւողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր «ես»-ը. «Սա պատճառ էր, որ մենք մեր «ես»-ի պահպանման համար ամենուր պայքարել՝ թե թշնամու, թե ներքին թշնամու առջեւ: Ամոթալի կապիտուլյացիայից հետո այս ամենը շարունակվեց:
Այսօր մեզ անհրաժեշտ է մեր ճակատագիրը փոխել, վերածննդի մոհիկանը պետք է լինի, անշուշտ, երիտասարդությունը, իսկ երիտասարդության առաջամարտիկը՝ ազգային ոգով կրթված հայ երիտասարդը, այդ թվում ՀՅԴ-ական երիտասարդությունը»:

Նշենք, որ Երևանում այսօր մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը: Մինչ ելույթները համագումարի մասնակիցները հոտնկյաս ունկնդրել են Հայաստանի, Արցախի օրհներգները, ՀՅԴ քայլերգը, ապա մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության գործում, բոլոր ժամանակներում ազգային ազատագրական պայքարում զոհվածների հիշատակը։

Համագումարը իր մեջ ներառում ու համախմբում է ավելի քան 15 երկրների ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 33 կազմակերպություններ: Այն նպատակ ունի քննարկելու եւ համադրելու առաջիկա քառամյա գործունեության աշխատանքները: Այն կշարունակվի մինչև փետրվարի 10-ը։ Համագումարի շրջանակում միջոցառումներ տեղի կունենան նաև Սյունիքում։ Այս տարի լրանում է ՀՅԴ երիտասարդականի 90-ամյակը:

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը