Ներքին 3 տարի առաջ - 23:07 31-01-2023

Պետբյուջեից 31 մլն դրամ հատկացրեցին, վերանորոգեցին, որ վարձակալության հանձնեն յուրային ընկերությանը․ 168.am

168․am-ի փոխանցմամբ՝ ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքի աճուրդների բաժնում հրապարակված հայտարարության համաձայն` վարձակալության է տրամադրվում ք. Երևան, Բաղրամյան 19 հասցեում գտնվող ՀՀ Ազգային ժողովի շենքի 1-ին և տեխնիկական հարկերից 529.1 ք.մ մակերեսով տարածքը:

Խոսքը ՀՀ ԱԺ բուֆետ-ճաշարանիի մասին է, որի վերանորոգման համար վերջերս Կառավարության որոշմամբ՝ 31 մլն դրամ հատկացվեց պետական բյուջեից: Հարցն, ի դեպ, կրկին չզեկուցվող որոշումների թվում էր։

Դեկտեմբերին այդ բուֆետ-ճաշարանի բացումը ՔՊ-ական իշխանությունների համար այնքան կարևոր իրադարձություն էր, որ դրա բացման համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ էին արել` ֆուրշետի սեղանով, հարսանեկան ռիթմերով երաժշտությամբ, որ դրան մասնակցում էր անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ նրա ընկերը` ԱԺ աշխատակազմի ղեկավարի Վահան Նարիբեկյանն էլ` բարի ախորժակ էր մաղթում բոլորին և տեղեկացնում, որ բացման կապակվվությամբ հյուրասիրություն է` անվճար է:

Բուֆետում ծառայություններ է մատուցում «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն, ի դեպ, ընտրվել է առանց մրցույթի։

Բուֆետի վարձակալության գումարը 1 ամսվա համար կազմում է շուրջ 4 միլիոն դրամ, որը, սակայն, բավական բարձր գին է հանրային սննդի սպասարկման ընկերությունների համար, հատկապես, երբ ԱԺ տարածքում դրանից օգտվողները ունեն սահմանափակ շրջանակ:

Հատկանշական է նաև, որ բուֆետի վերաբացումից հետո ամեն բան թանկացել է և վերջինիս ծառայություններից օգտվում են գրեթե միայն պատգամավորները:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ