Ներքին 3 տարի առաջ - 19:32 31-01-2023

Արցախը մեր հայրենիքն է, հայրենիքը չեն զիջում ոչ մի գնով․ Արարատ Միրզոյանի հիշողության կորուստը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, 44-օրյա պատերազմի օրերին՝ իսկ ավելի ստույգ 2020թ․ հոկտեմբերի 15-ին, երբ դեռ ԱԺ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, խորհրդանշական մի գրառում էր արել՝ ընդգծելով․ «․․․ Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։

Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասեց։ Ասեց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին։

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ»։

Թերևս դժվար կլինի այսօր գտնել մեկին, ով նկատած չի լինի ՀՀ իշխանությունների՝ արցախյան օրակարգի փոփոխությունը։ Փաշինյանի՝ Արցախի հարցով նշաձողի իջեցման մասին «նորացված» մոտեցումները «հալած յուղի պես» ընդունեցին իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները։

Ցավալի փաստ է, որ դիրքորոշումը փոխելուց բացի փորձել են թաքցնել նաև նախկինում արված հայտարարությունները․ դե քանի որ իշխանության ներկայացուցիչները շփման լավագույն և «պաշտոնական» հարթակը դարձրել էին ֆեյսբուքը, տվյալ դեպքում թաքցնել փորձել են նաև ֆեյսբուքյան գրառումները։ Հավանաբար մտածում էին՝ գրառումները ջնջելով հնարավորություն կտան մոռանալ իրենց իսկ կողմից հնչեցված հայտարարությունները, բայց արի ու տես՝ կրկին սխալվում էին։

Նշենք, որ Արարատ Միրզոյանի վերոնշյալ գրառումը ևս ֆեյսբուքում հասանելի չէ այս պահին, ջնջել է այն։ Իսկ ԱԳ նախարարի պաշտոնում նա այլևս խուսափում է հնչեցնել միտքը, որ Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին