Արտաքին 3 տարի առաջ - 16:27 31-01-2023

Այս պահին հնարավոր չէ, որ մենք այո ասենք ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Շվեդիան կատարի իր պարտավորությունները, ապա Թուրքիան քննարկի այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացին աջակցելու հնարավորությունը, սակայն այս պահին, դա հնարավոր չէ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ կայացած համատեղ ասուլիսի ընթացքում։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտում է, որ Անկարան կողմ է դաշինքի ընդլայնմանը, և սկանդինավյան երկու երկրների անդամակցության հարցը փետրվարին Թուրքիայի մեջլիսի օրակարգում կլինի։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան այն հինգ երկրներից մեկն է, որոնք ամենաշատմ եմ նպաստում ՆԱՏՕ-ի միասնությանն ու անվտանգությանը, ինչպես նաև ութ երկրներից մեկը, որոնք ամենաշատն ներդրումն են ունենում դաշիքնի բյուջեում։

«Մենք հասկանում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգության մտահոգությունները, բայց անընդունելի է, որ նրանք չեն հասկանում Թուրքիայի անվտանգության մտահոգությունները»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցությունը և գյուլենական շարժումը ինտենսիվ ներկայություն ունեն հատկապես Շվեդիայում։ Նրա խոսքով՝ Շվեդիայում շարունակվում է այս կազմակերպությունների համար իրականացվող դրամահավաքը, ահաբեկչության ֆինանսավորումը, մարդկանց հավաքագրումը, քարոզչական աշխատանքները և այլն։

Անդրադառնալով Ֆինլանդիայի անդամակցությանը, Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան այս երկրի հետ գրեթե խնդիր չունի։ «Մենք Ֆինլանդիայի հետ այդքան մեծ խնդիրներ չունենք, որոշ քայլեր արել են, ասում են՝ որոշ քայլեր էլ կանեն։ Ինչ վերաբերում է Շվեդիային, այդ գործունեությունը շարունակում է աճել: Մեր մտահոգությունը ՆԱՏՕ-ն արգելափակելը չէ. Թող մեր անվտանգության մտահոգությունները բավարարեն։ ՆԱՏՕ-ն ցանկանում է միասին ընդունել երկու երկրների անդամակցությունը։ Եթե ​​երկու երկրները ցանկանում են առանձին ընթացակարգով գնալ, մենք ասել ենք, որ ավելի դրական ենք նայում Ֆինլանդիային»,- նշել է Չավուշօղլուն։

Թուրք պաշտոնյան հավելել է, որ ինչպես հակաքրիստոնեությունը, այնպես էլ իսլամաֆոբիան հանցագործություն են մարդկության դեմ, որոնք չի կարելի անվանել խղճի ազատություն։ Նա նկատել է, որ Ֆինլանդիայում գործում են նույն օրենքները, ինչ Շվեդիայում, սակայն Ֆինլանդիայում թույլ չեն տվել վիրավորել Ղուրանը, քանի որ դա ատելության հանցագործություն է:

«Եթե ​​Շվեդիան կատարի իր պարտավորությունը, մենք կնստենք, կխոսենք։ Բայց այս պահին հնարավոր չէ, որ մենք այո ասենք ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը»,- եզրափակել է նա։






Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո