Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:21 29-06-2022

Անկարան կողմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիան՝ մինչև վերջերս ՆԱՏՕ-ի միակ անդամը, որը հավանություն չէր տալիս Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին միանալուն, այժմ կողմ է այդ երկրների անդամակցությանը։

Իր ելույթում Սթոլթենբերգն ասել է, որ Թուրքիայի կողմից Շվեդիային և Ֆինլանդիային առջադրված հարցերը հանվել են, և երեք երկրների ղեկավարները հուշագիր են ստորագրել այդ երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի աջակցության վերաբերյալ։

Անկարայի կողմից այս երկրներին առաջադրված հարցերից էր Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը նրանց կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Սթոլթենբերգը հայտարարել է, որ համաձայնագրի շրջանակում Շվեդիան և Ֆինլանդիան խոստացել են Թուրքիա արտահանձնել Ստամբուլի կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող ներգաղթյալներին։

Սթոլթենբերգն իր հայտարարության մեջ Քրդստանի աշխատավորական կուսակցությանն ահաբեկչական կազմակերպություն է անվանել։

Թուրքական կառավարությունը պաշտոնական մեկնաբանության մեջ ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «հասել է իր ուզածին»:

Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկրները ստիպված կլինեն ևս մի քանի փուլ հաղթհարել։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի