Ներքին 3 տարի առաջ - 15:46 30-01-2023

Տիգրան Արզաքանցյանը լրատվամիջոց է բացում, բայց սուտն անպակաս է նրանից


Oragir.News-ի տեղեկություններով՝ Տիգրան Արզաքանցյանը լրատվական կայք է բացում, այս օրերին նա թիմ է հավաքում, ընդ որում՝ բավականին մրցունակ աշխատավարձով։

Հիշեցնենք՝ Տիգրան Արզաքանցյանը և իր կինը Հայաստանում ակտիվորեն քաղաքական գործունեությամբ են զբաղվում, նրանք «Ուժը հայրենյաց» կուսակցությունն են ստեղծել, որով Նատալյա Ռոտենբերգը մտադիր է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Արզաքանցյանի հետ, սակայն բոլոր այն հեռախոսահամարները, որոնցով հնարավոր էր կապ հաստատել նրա հետ՝ անջատված են։ Մեր հարցերին պատասխանեց Արզաքանցյանի մամլո խոսնակը՝ Մարիամ Փոքրիկյանը։

«Բայց ո՞վ է ասել, որ պարոն Արզաքանցյանը լրատվամիջոց է բացելու, ոչ, նման բան չկա, լուրեր պտտվում են, բայց դա իրականությանը չի համապատասխանում»։

Դիտարկմանը, թե պարոն Արզաքանցյանը նաև նախկինում է տարբեր լրագրողների հետ զրույցներում պարբերաբար խոսել լրատվամիջոց բացելու մտադրության մասին՝ Փոքրիկյանն ասաց, թե այո, այդ թեմայով խոսել է, բայց այնպես չէ, որ նա բացել է կամ բացում է․ «Մտադրություն ունեցել է, բայց այնպես չէ, որ քայլեր է ձեռնարկվել են»։

Զրույցի վերջում՝ Փոքրիկյանն ասաց, որ մեր հարցին պաշտոնական պատասխան կուղարկի։ Մեկ ժամ անց մենք ստացանք մեր հարցի գրավոր պատասխանը․ «Հերքում եմ Ձեր կողմից նշված այն տեղեկատվությունը, թե Տիգրան Արզաքանցյանը որևէ լրատվամիջոց է գնել, կամ որևէ լրատվամիջոցի հետ առնչություն ունի: «Ուժը Հայրենյաց» կուսակցության մամուլի բաժին»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ